Լիդիա Կաշինա, օրիորդական ազգանունը՝ Կուլակովա (ռուս.՝ Лидия Ивановна Кашина, Кулакова, հունվարի 4 (16), 1886, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1937(1937-08-15), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փոքր կալվածատեր, Սերգեյ Եսենինի առաջին ունկնդիրներից մեկը, Աննա Սնեգինայի նախատիպը բանաստեղծի համանուն պոեմում։

Լիդիա Կաշինա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4 (16), 1886
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 15, 1937(1937-08-15) (51 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Կաշինան ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին ռուս վաճառական Իվան Կուլակովի ընտանիքում, որը կալվածք էր գնել Կոնստանտինովո գյուղում, ինչպես նաև իր միջոցներով կառուցել դպրոց, որտեղ էլ մասնավորապես սովորել է Սերգեյ Եսենինը։ 1911 թվականին Լիդիան ժառանգել է հոր ունեցվածքը[1]։

 
Լիդիա Կաշինայի կալվածքը Կոնստանտինովոյում

Լիդիան 1904 թվականին ավարտել է Մոսկվայի Ալեքսանդրովսկի ինստիտուտը[2]։ Սիրել է գրականություն և իմանալով, որ իր գյուղում ապրում է երիտասարդ բանաստեղծ՝ հրավիրել է նրան իր տուն։

1919 թվականին Կաշինան աշխատել է Կարմիր բանակի կապի վարչությունում որպես գրագիր և քարտուղար, ապա «Ջերմություն և ուժ» բաժնետիրական ընկերությունում՝ որպես գրամեքենագրուհի։ 1922 թվականին դարձել է «Աշխատանք» թերթի աշխատակից, որտեղ եղել է սրբագրիչ և գրական խմբագիր։ Գերմաներենից թարգմանել է պատմական գրքեր[3]։

Սերգեյ Եսենինը և Լիդիա Կաշինան շարունակել են շփվել նաև ավարտելուց հետո, երբ նրա կալվածքն անցել է պետությանը։ Եսենինը հաճախ է այցելել Լիդիային նրա մոսկովյան բնակարանում։

Հաշմանդամության հետ կապված ազատվել է աշխատանքից 1937 թվականի հուլիսի 26-ին։ Մահացել է 1937 թվականի օգոստոսի 15-ին քաղցկեղից։ Դիակիզվել է Դոնի մենաստանում և թաղվել Վագանկովյան գերեզմանատանը (11-րդ բաժին)[4][5]։

Ամուսինը եղել է Նիկոլայ Կաշինը, որդին՝ Գեորգի Կաշինը։ Զարմիկը եղել է Նիկոլայ Վիկտորովը՝ լեյտենանտ, զոհվել է «Գեպարդ» սուզանավում, հավանաբար եղել է «Աննա Սնեգինա» պոեմում հիշատակված սպանված զինվորականի նախատիպը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Из истории усадьбы Л. И. Кашиной». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  2. Ани Лагина «Кровью, сердцем и умом…» с 42
  3. «ДЕВУШКА В БЕЛОЙ НАКИДКЕ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  4. «Помним, скорбим. Лидия Кашина». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  5. ««Как родина и как весна…»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.