Լիդիա Գիմոյան

հայ բժիշկ, նյարդախտաբա

Լիդիա Գրիգորի Գիմոյան (օգոստոսի 26, 1947(1947-08-26), Դոնեցկ), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր[1]։

Լիդիա Գրիգորի Գիմոյան
Ծնվել էօգոստոսի 26, 1947 (76 տարեկան)
ԾննդավայրԴոնեցկ, Ուկրաինա Ուկրաինա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, նյարդախտաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԱշխատավայրՆյարդաբանության կենտրոն
ՊաշտոնԳիտական ղեկավարի տեղակալ
Ծնողներհայր՝ Գրիգոր Գիմոյան

Պրոֆեսոր, էլեկտրաէներգետիկ Գրիգոր Գիմոյանի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Գիմոյանը ծնվել է Դոնեցկում՝ պրոֆեսոր Գրիգոր Գիմոյանի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Վերապատրաստվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում, դոկտորական վերապատրաստում անցել է Կիևի գերոնտոլոգիայի ինստիտուտում։

1985-2000 թվականներին եղել է Երևանի 2-րդ բուժմիավորման նյարդաբանության բաժանմունքի վարիչ, 2000-2005 թվականներին՝ ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ընթերակա։ 2005 թվականից՝ նյարդաբանության կենտրոնի գիտական ղեկավարի տեղակալ[2][3]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀՀ առողջապահության նախարարության պատվոգիր

Աշխատություններ խմբագրել

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային, նյարդային համակարգի ողնաշարածին հիվանդություններին։

  • Գլխուղեղի կաթվածի կանխարգելման, բուժման և հիվանդների վերականգնման ժամանակակից մոտեցումները, ուսումնական ձեռնարկ, ռուսերեն, 2005։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԵՊԲՀ, Նյարդաբանության ամբիոն(չաշխատող հղում)
  2. Աշխատանքային տվյալներ med-practic.com կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.