Բացել գլխավոր ցանկը

Լիա (իտալ. Lia), Հակոբի առաջին կնոջ և Ռաքելի ավագ քրոջ մարմարյա քանդակը, ստեղծված Միքելանջելոի կողմից մոտավորապես 1542 թվականին, Հուլիոս II պապի դամբարանի համար: «Լիա»-ն տեղակայված է որմնախորշում, «Մոիսեյ»-ի ձախ կողմում:

Picto infobox artiste.png
Լիա
Michelangelo-Leah.jpg
տեսակարձան
քանդակագործՄիքելանջելո
տարի1545
բարձրություն197 սանտիմետր սմ
ուղղությունԻտալական Վերածնունդ
նյութմարմար
գտնվելու վայրՍան Պիետրո ին Վինկոլի
հավաքածուՍան Պիետրո ին Վինկոլի
մասն էTomb of Pope Julius II?
Michelangelo's Leah Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Ըստ Ուիլյամ Ուոլասի, Լիան «մտածկոտ» է, «լի ազնվական, լուռ վեհությամբ»[1]: Նա ձախ ձեռքում հայելի է պահում, որպեսզի հետևի մարդկանց գործողություններին, իսկ աջում՝ ծաղկաշղթա, որը կյանքի ընթացքում մարդկային առաքինության և մահվանից հետո դրանց փառաբանությունն է խորհրդանշում[2]: Էրիկ Շիլյանոն նշում է, որ Լիան բավականին «կենսական» է, և «նրա ոտքերը (…) ամուր կանգուն են գետնի վրա», իսկ «… տունիկայի ծալվածքը հիշեցնում է աստվածային Լիայի պտղաբերության մասին, ով Հակոբին վեց որդի է պարգևել»[3]:

Աստվածաշնչում, Ռաքել և Լիա քույրերը հակասում են իրար, ինչը հնարավորություն է տալիս նրանց այլաբանական անձիք համարելուն՝

  Լիայի աչքերը թույլ էին, իսկ Ռաքելը գեղեցիկ էր իրանով և Ծննդոցի գեղեցիկ դեմքով: 29:17»  


Լիան խորհրդանշում է «ակտիվ կյանք» (լատ. Vita activa)[2][4], քանի որ հենց այդպես է Դանթեն նրան պատկերել: Ռաքելի և նրա ավագ քրոջ՝ Լիայի նախատիպերը, ակնհայտորեն, համարվում են «ակտիվ » Ջուլիանոն և «հայեցողական» Լորենցո Մեդիչին[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wallace William (2011-08-26)։ «Michelangelo Buonarroti»։ Oxford Bibliographies Online Datasets։ Վերցված է 2019-09-17 
  2. 2,0 2,1 «Лия - «Жизнь Деятельная» / Микеланджело - www.mikelangelo.ru»։ www.mikelangelo.ru։ Վերցված է 2019-09-17 
  3. 3,0 3,1 Prodan Sarah Rolfe։ Michelangelo's Christian Mysticism։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 45–67։ ISBN 9781107338944 
  4. Эрпель Фриц, Микеланджело, с. 15

ՄատենագրությունԽմբագրել

  • (in Italian) Umberto Baldini, Michelangelo scultore, Rizzoli, Milano 1973.
  • (in Italian) Marta Alvarez Gonzáles, Michelangelo, Mondadori Arte, Milano 2007. ISBN 978-88-370-6434-1