Լիամ Վոլշ
Լիամ Վոլշ (անգլ.՝ Liam Walsh, սեպտեմբերի 15, 1997[1], Huyton, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։
Լիամ Վոլշ անգլ.՝ Liam Walsh | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 15, 1997[1] (25 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Huyton, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 12 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 2, 2018: |
Ակումբային կարիերաԽմբագրել
«Էվերթոն»Խմբագրել
5 տարեկան հասակում Վոլշը միացել է «Էվերթոն ՖԱ»-ի ակադեմիային[2]։ 2015 թվականի մարտին ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[3]։ Լիամը հանդես է եկել «Էվերթոնի» Մ18 և Մ23 հավաքականների կազմերում։
Թիմի կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ փոխարինման դուրս գալով «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Լիդսի» հաղթանակով[4]։ 2015 թվականի նոյեմբերին «Էվերթոն Մ18» թիմի կազմում Լիամը խփել է իր առաջին գոլը «Դերբի Կաունտիի» դեմ խաղում[5]։ Արդյունքում նրա գոլը ճանաչվել է թիմի լավագույն գոլը նոյեմբեր ամսվա ընթացքում[6]։
2016-17 մրցաշրջանի ընթացքում Լիամ Վոլշը հանդես է եկել «ԷվերթոՆ Մ23» թիմի կազմում։ Նա որպես թիմի ավագ երկու գոլի հեղինակ է դարձել «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում[7]։ Այնուհետև նա թիմի հետ երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[8]։ Վոլշը դարձել է Մ23 թիմի հիմնական կիսապաշտպաններից մեկը[9]։ 2017 թվականի փետրվար ամսին ֆուտբոլիստը ճանաչվել է Պրեմիեր Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ[10]։
«Յովիլ Թաուն»Խմբագրել
2016 թվականի հունվարի 6-ին մեկ ամիս վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Յովիլ Թաուն»[11]։ Նա իր դեբյուտը նշել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում[12]։ 2016-17 մրցաշրջանի ընթացքում Լիամը մասնակցել է 17 հանդիպման։ Մրցաշրջանի ավարտից հետո ավարտվել է նաև նրա վարձակալության ժամկետը, իսկ Վոլշը թիմում անցկացրած ժամանակի մասին ասել է, որ ինքն այդ ընթացքում «մարդ է դարձել»[13]։
2017 թվականի օգոստոսի 31-ին Վոլշը վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բիրմինգհեմ Սիթի»[14]։ Նա իր դեբյուտը նշել է «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Լիամը մասնակցել է հանդիպման 57 րոպեներին, ստացել դեղին քարտ, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Նորվիչի» հաղթանակով[15][16]։
«Բրիստոլ Սիթի»Խմբագրել
2018 թվականի հունվարի 5-ին Լիամ Վոլշը տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր[17]։ Վոլշը «Բրիստոլի» կազմում իր դեբյուտը նշել է Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մանչեսթերի» հաղթանկով[18]։ Չեմպիոնշիպի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 2018 թվականի հունվարին 13-ին կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Նա դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է հանդիպման 69 րոպեների։ Իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Բրիստոլի» պարտությամբ[19]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում։
Միջազգային կարիերաԽմբագրել
Անգլիա Մ18 հավաքական Վոլշն առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին[20]։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նա նշել է սեպտեմբերի 24-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալացիների հաղթանակով[21]։
ՎիճակագրությունԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Յովիլ Թաուն (վարձավճար) | 2015-16 | Երկրորդ լիգա | 15 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 |
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) | 2017-18 | Չեմպիոնշիպ | 3 | 0 | — | — | — | 3 | 0 | |||
Բրիստոլ Սիթի | 2017-18 | Չեմպիոնշիպ | 6 | 0 | — | 2 | 0 | — | 8 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 24 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 28 | 1 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Liam Walsh»։ Everton F.C.։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Walsh Signs Professional Contract»։ Everton F.C.։ մարտի 2, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Leeds United 2-0 Everton full-time report: Youthful Blues slip to friendly defeat»։ Liverpool Echo։ օգոստոսի 1, 2015։ Վերցված է հունվարի 12, 2018
«Martinez Goes With Youth»։ Everton F.C.։ օգոստոսի 1, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 12, 2018 - ↑ O'Keeffe Greg (նոյեմբերի 3, 2015)։ «Watch Everton starlet score from the half-way line to send Toffees top of the table»։ Mirror Online։ Վերցված է հունվարի 3, 2018
- ↑ «Walsh Wins Goal Of The Month»։ Everton F.C.։ նոյեմբերի 10, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Bolton 0-2 Everton U23s full-time report: Little Boys Blue off to flying start in Checkatrade Trophy»։ Liverpool Echo։ օգոստոսի 30, 2016։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Walsh Signs New Contract»։ Everton F.C.։ սեպտեմբերի 9, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Everton youngster Liam Walsh eyes first-team breakthrough after signing new deal»։ Liverpool Echo։ սեպտեմբերի 9, 2016։ Վերցված է հունվարի 12, 2018
«Why Liam Walsh may struggle to break into the Everton side despite being tipped for the top»։ Somerset Live։ սեպտեմբերի 5, 2017։ Վերցված է հունվարի 12, 2018 - ↑ «Walsh wins PL2 Player of the Month»։ Premier League Official Website։ մարտի 10, 2017։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Everton: Liam Walsh agrees Yeovil Town loan spell»։ BBC Sport։ հունվարի 6, 2016։ Վերցված է հունվարի 10, 2016
- ↑ «Carlisle United 2–2 Yeovil Town»։ BBC Sport։ հունվարի 10, 2016։ Վերցված է հունվարի 10, 2016
- ↑ «Next Generation: Who's Next?»։ Everton F.C.։ մայիսի 29, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Birmingham City: Jota, Maxime Colin and Jason Lowe join Championship club»։ BBC Sport։ սեպտեմբերի 1, 2017։ Վերցված է սեպտեմբերի 1, 2017
- ↑ «Norwich City 1–0 Birmingham City»։ BBC Sport։ սեպտեմբերի 9, 2017։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017
- ↑ Dick Brian (սեպտեմբերի 9, 2017)։ «Birmingham City player ratings: How we rated the new look Blues against Norwich City»։ Birmingham Mail։ Վերցված է սեպտեմբերի 10, 2017
- ↑ «City swoop for Everton's Walsh»։ Bristol City F.C.։ հունվարի 5, 2018։ Արխիվացված օրիգինալից հունվարի 12, 2018-ին։ Վերցված է հունվարի 5, 2018
- ↑ «Manchester City 2 – 1 Bristol City»։ BBC Sport։ հունվարի 9, 2018։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «Bristol City 0 - 1 Norwich City»։ BBC Sport։ հունվարի 13, 2018։ Վերցված է օգոստոսի 11, 2018
- ↑ «THREE NEW FACES CALLED UP FOR ENGLAND U18S TRIP TO ITALY»։ The FA Website։ սեպտեմբերի 16, 2014։ Վերցված է հունվարի 12, 2018
- ↑ «YOUNG LIONS DOWNED BY QUICK-FIRE AZZURRINI DOUBLE»։ The FA Website։ սեպտեմբերի 24, 2014։ Վերցված է հունվարի 12, 2018