Լերմոնտ Մովսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լերմոնտ Մուշեղի Մովսիսյան (հունվարի 4, 1943, Հաթերք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 25, 1995, Երևան, Հայաստան), հայ ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993)։
Լերմոնտ Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1943 Հաթերք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 25, 1995 (52 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, Սթենֆորդի համալսարան և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1964) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1993) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992) |
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նուն տարում ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ։ 1964 թվականին ավարտել է համալսարանը, իսկ 1965 թվականից աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ 1965 թվականին ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և նույն տարում զորակոչվել խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում և ավարտել այն 1969 թվականին։
1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում սկզբում որպես դասախոս, ապա՝ ավագ դասախոս, դոցենտ, իսկ 1992 թվականի դեկտեմբերից՝ պրոֆեսոր։ 1975-1976 թվականներին վերապատրաստվել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանում։
1992 թվականին Խարկովում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1986 թվականից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Գործուն մասնակցություն է ունեցել մայրենի լեզվով մասնագիտական ուսումնական ձեռնարկների ստեղծմանը։
Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ էլեկտրադինամիկայի բուհական երկհատոր ձեռնարկի[1]։ Աշխատանքները վերաբերում են էլեկրադինամիկայի, գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկային, մասնավորապես էլեկտրոն-ճառագայթային փոխազդեցության հարցերին[2]։
Երկեր
խմբագրել- ԳԲՀ էլեկտրադինամիկա։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 1983[3]։
- ԳԲՀ էլեկտրադինամիկայի հատուկ գլուխներ։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 1988։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 435։
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերմոնտ Մովսիսյան» հոդվածին։ |