Լեսպառ-Մեդոկի շրջան (ֆր․՝ Arrondissement de Lesparre-Médoc), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Ունի 49 համայնք։ Զբաղեցնում է 2274,4 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89․098[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Լեսպառ-Մեդոկ քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Լեսպառ-Մեդոկ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺիրոնդ
ՎարչկենտրոնLesparre-Médoc?
Բնակչություն93 807 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1318 կմ²

Պատմություն

խմբագրել

Շրջանը կազմավորվել է 1800 թվականին, 1926 թվականին լուծարվել է, 1942 թվականին վերականգնվել[3]։ 2006 թվականի մայիսին, Ժիրոնդ դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, Բորդոյի շրջանից Լեսպառ-Մեդոկի շրջանին է փոխանցվել Կաստելնո դը Մեդոկ կանտոնը[3][4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Լեսպառ-Մեդոկի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]

  1. Կաստելնո դը Մեդոկ/Castelnau-de-Médoc
  2. Լեսպառ-Մեդոկ/Lesparre-Médoc
  3. Պոյակ/Pauillac
  4. Սեն Լորան-Մեդոկ/Saint-Laurent-Médoc
  5. Սեն Վիվիեն դը Մեդոկ/Saint-Vivien-de-Médoc

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 Historique de la Gironde
  4. «Arrêté préfectoral, 22 March 2006» (PDF). էջ 48. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Populations légales 2012: 33 Gironde» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ

խմբագրել