Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (Յալթա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Лесе Украинке, ուկրաիներեն՝ Пам'ятник Лесі Українці), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկային (1871-1913)։ Հուշարձանը տեղադրվել է 1972 թվականին Եկատերինայի փողոցում, Լեսյա Ուկրաինկայի հիշատակային թանգարանի մոտ։ Հեղինակներն են քանդակագործ Գալինա Նիկիֆորովնա Կալչենկոն և ճարտարապետ Անատոլի Ֆեոդորովիչ Իգնաշչենկոն։ Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1] (գրանցման համար` 911710906400005)։
Լեսյա Ուկրաինկայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | մոնումենտալ հուշարձան |
Ստեղծում | 1972 |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նկարագրություն
խմբագրելԲանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկան ասես նստած է ծովի ափին։ Որպես պատվանդան են ծառայում Ղրիմի Այու Դաղ լեռան մոտից հայտնաբերված, ծովի կողմից մշակված դիաբազային բեկորները։ Հուշարձանը տեղադրված է սրնգենու մշտադալար թփերի ֆոնին։ Թփերի հետևում երևում է այն տունը, որտեղ 1897 թվականին ապրել է բանաստեղծուհին։ Այժմ այնտեղ թանգարան է[2]։ Պատվանդանին բրոնզե վերադիր տախտակին արված է հետևյալ մակագրությունը.
Լեսյա Ուկրաինկա |
Առկա է նաև հեղինակի ստորագրությունը.
Գ. Կալչենկո, 1971 թվական |
Ստեղծման պատմություն
խմբագրելԿոթողային քանդակը ստեղծվել է 1971 թվականին Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՈՒԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան Պետական մրցանակի դափնեկիր, Ա. Ա. Օստրովսկու անվան հանրապետական մրցանակի դափնեկիր քանդակագործ Գալինա Կալչենկոյի կողմից` ճարտարապետ Անատոլի Իգնաշչենկոյի հետ համատեղ։ Հուշարձանը բացվել է 1972 թվականի օգոստոսի 16-ին` ուկրաինացի բանաստեղծուհու հարյուրամյակի տարում։ Քանդակագործական հորինվածքը հեղինակների նվերն է Յալթա քաղաքի բնակիչներին[3][4][5]։ Քանդակը տեղադրվել է Լիտկենսի փողոց (այժմ` Եկատերինայի փողոց), 8 հասցեով, որտեղ 1897 սեպտեմբերից դեկտեմբեր սենյակ է վարձակալել բանաստեղծուհին[2]։
Տե՛ս նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Постановление СМ Республики Крым № 627 от 20.12.2016». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Памятник Лесе Украинке».
- ↑ Зингер, Веймарн, 1984, էջ 245
- ↑ Шейко, 2016, էջ 166
- ↑ Народний художник Української РСР Галина Никифорiвна Кальченко. Скульптура: каталог, 1976
Գրականություն
խմբագրել- Искусство народов СССР 1960-1977 годов // История искусства народов СССР в 9 томах / Под ред. Б. В. Веймарна, Л. С. Зингера. — кн. 2. — М.: Изобразительное искусство, 1984. — Т. 9. — С. 245. — 407 с. — 15 000 экз.
- Народний художник Української РСР Галина Никифорiвна Кальченко. Скульптура: каталог / Министерство культури Української РСР, Спiлка художникiв Української РСР /авт. вступ. ст.: Л. И. Попова ; сост.: Р. Л. Вартыванова и Л. Х. Бриллиантова.. — Киев: Мистецтво, 1976. — 110 с.
- Шейко Н. И Крым. Путешествие за здоровьем: Исторический путеводитель. — М.: Вече, 2016. — С. 166. — 255 с. — 2000 экз. — ISBN 978-5-4444-4949-3
- Воронцова С. В., Воронцов Е. А. — Ялта. —- Симферополь, «Таврия», 1987—205 c.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Памятник Лесе Украинке». Ялта: Путеводитель и справочник (ռուսերեն). jalita.com. 2012. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.