Եկատերինայի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Եկատերինայի փողոց (ռուս.՝ Улица Екатерининская), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի։

Եկատերինայի փողոց
Եկատերինայի փողոցը 20-րդ դարի սկզբի բացիկին
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Նախկին անվանումԳիմնազիչեսկայա փողոց

Պատմություն խմբագրել

Այս կարճ, մոտավորապես երեք հարյուր մետր երկարությամբ փողոցը կապում է Լենինի անվան առափնյա և Չեխովի փողոցները։ Այն ստեղծվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Փողոցում կառուցված առաջին տներից մեկն այն շենքն է, որտեղ այժմ տեղակայված է Պետական ֆիլհարմոնիայի Ղրիմի հարավային ափի վարչությունը։ Այս փողոցի թիվ 5 տանն ապրել է օպերային դերասան Ուսատովը, հետագայում` Ֆեոդոր Շալյապինի երգի առաջին և միակ ուսուցիչը[2]։

Սկզբնապես փողոցը կոչվել է Եկատերինայի (կայսրուհի Եկատերինա II-ի պատվին), և քաղաքային դուման, ցանկանալով հավերժացնել թագուհու հիշատակը, Ղրիմի Ռուսաստանին միանալու 100-ամյակի կապակցությամբ (1883 թվականին), քննարկում էր փողոցի սկզբնամասում նրա մարմարե կիսանդրին կառուցելու հարցը։ Սակայն կիսանդրին այդպես էլ չտեղադրվեց[3]։

Խորհրդային տարիներին (1922 թվականից) փողոցը կոչվել է հեղափոխական իրադարձությունների մասնակից, ՌԽՖՍՀ կրթության կոմիսարի տեղակալ Լիտկենսի անունով, որը «Օրեանդա» առողջարանում հանգստի ժամանակ զոհվել էր լեռներում[2][3]։

 
Անտոն Չեխովի անվան քաղաքային թատրոնի շենքը

Եկատերինայի փողոցը 19-րդ դարի 80-90-ական թվականների Յալթայի կառուցապատման օրինակ է։ Այսօր էլ այնտեղ տիրում է հարմարավետ համաչափություն, որը ստեղծել են ճարտարապետներ Ն. Գ. Կրասնովը, Գ. Ֆ. Շրեյբերը, Պ. Կ. Տերեբենևը, Ն. Գ. Տարասովը և այլ վարպետներ[3]։

Նշանակալի շենքեր և շինություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Екатерининская, улица».
  3. 3,0 3,1 3,2 «Екатерининская улица. Ялта. Архитектурно-исторический очерк». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.