Լեսյա Նիկիտյուկ (ռուս.` Леся Никитюк, հոկտեմբերի 19, 1987(1987-10-19), Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի, ով հայտնի է դարձել «Рассмеши комика» հումորային ծրագրից հետո։ «Рассмеши комика» ծրագրի ավարտից հետո նրան հրավիրում են «Орел и решка» նախագիծ որպես հաղորդավար։ Նա ընդունում է առաջարկը և դառնում Անդրեյ Բեդնյակովի հաղորդավարական զույգը[1]։

Լեսյա Նիկիտյուկ
Леся Никитюк
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1987(1987-10-19) (36 տարեկան)
ԾննդավայրԽմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Ազգությունուկրաինացի
Մայրենի լեզուուկրաիներեն
ԿրթությունKhmelnytskyi Humanitarian and Pedagogical Academy?
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, հաղորդավար և ՈՒՀԱ-ի խաղացող
 Lesia Nikitiuk Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեսյան ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 19-ին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խմելնիցկիի հումանիտար-մանկավարժական ակադեմիա։ Մասնակցել է ուսանողական հավաքներին և միջոցառումներին։ Նա իրեն անվանում է «գյուղական առյուծ»։ 2009 թվականին Օլգա Պանասենկոյի հետ միասին մասնակցում է «Бигуди Шоу» հեռուստաշոուին։ Նաև առաջնային քայլեր է արել ՈւՀԱ-ում։ ՈւՀԱ-ում հանդես գալուց հետո Լեսյան որոշում է մասնակցել «Рассмеши комика»-ին, որտեղ էլ դառնում է հաղթող։

Ծանոթագրություններ խմբագրել