Լեսլի Ստեֆանսոն
Լեսլի Էնն Ստեֆանսոն (անգլ.՝ Leslie Ann Stefanson, մայիսի 10, 1971, Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, նկարիչ և քանդակագործ[1]։ Առավել հայտնի է «Գեներալի աղջիկը» ֆիլմից, որտեղ խաղացել է Էլիզաբեթ Քեմփբելի դերը[2]։
Լեսլի Ստեֆանսոն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 10, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, քանդակագործ, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
IMDb։ | ID 0005462 |
lesliestefanson.com |
Կենսագրություն խմբագրել
Լեսլի Ստեֆանսոնը ծնվել է 1971 թվականի մայիսի 10-ին Հյուսիսային Դակոտայի Ֆարգո քաղաքում և մեծացել Մինեսոտայի Մուրհեդե քաղաքում։
Գործունեություն խմբագրել
1994 թվականին Լեսլին սկսել է նկարահանվել «Կովբոյների մոտ այդպես է ընդունված» ֆիլմում՝ մարմնավորելով մի աղջկա դեր[3]։ 2003 թվականին Ստեֆանսոնը խաղացել է իր 18-րդ և վերջին դերը «Այլմոլորակայինների որսորդը» ֆիլմում[4]։
Լեսլին նաև ֆոտոմոդել է եղել։
Վերջին տարիներին նաև զբաղվում է նկարչությամբ և քանդակագործությամբ։
Անձնական կյանք խմբագրել
2002 թվականից Լեսլին ամուսնացած է դերասան Ջեյմս Սփեյդերի հետ, որի հետ նշանվել է 2008 թվականին։ Զույգն ունի մեկ որդի, ով ծնվել է 2008 թվականի օգոստոսի 31-ին։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1994 | «Կովբոյների մոտ այդպես է ընդունված» | The Cowboy Way | Երեկույթի աղջիկ |
1996 | «Հայելին երկու դեմք ունի» | The Mirror Has Two Faces | Սառա Մայերս |
1997 | «Այրվիր Հոլիվուդ, այրվիր» | An Alan Smithee Film: Burn Hollywood Burn | Միշել Ռաֆերտի |
1997 | «Ֆլաբեր» | Flubber | Սիլվիա |
1997 | «Ավելի լավ չի լինում» | As Good as It Gets | «Սրճարան 24»-ի մատուցողուհի |
1999 | «Գեներալի դուստրը» | The General's Daughter | Լեյտենանտ Էլիզաբեթ Քեմփբել |
2000 | «Անխոցելի» | Unbreakable | Քելլի |
2002 | «Կողոպուտ» | The Stickup | Նատալի Ռայթ |
2003 | «Հալածվածը» | The Hunted | Այրին Կրավից |
2003 | «Այլմոլորակայինների որսորդը» | Alien Hunter | Նաիլա Օլսոն |
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Լեսլի Ստեֆանսոնի պաշտոնական կայք
- Լեսլի Ստեֆանսոն (անգլ.) Internet Movie Database կայքում