Ռոուզ Էլեանոր Արբետնոտ Լեսլի (անգլ.՝ Rose Eleanor Arbuthnot-Leslie, փետրվարի 9, 1987(1987-02-09), Աբերդին, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Ռոուզ Լեսլի
Ռոուզը 2013 թվականին
Ծնվել է9.02.1987
ԾննդավայրԱբերդի
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա, Միլֆիլդ և International School of France?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2008 թվականից — մեր օրեր
Ժանրերդրամա, հանցագործություններ, վավերագրական
Ծնողներհայր՝ Sebastian Arbuthnot-Leslie?[1], մայր՝ Candida Weld?[1]
Ամուսին(ներ)Քիթ Հարինգթոն[2]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականի փետրվարի 9-ին, Աբերդինում (Շոտլանդիա)։ Ծնվելու պահից սկսած ստացել է Ռոուզ Էլեանոր Արբուտնոտ Լեսլի անունը։

Լեսլին մեծացել է Լիկլիհեդում գտնվող XV դարի կառուցված ամրոցում, նա եղել է Սեբաստիան Արբետնոտի և Կանդիդի Մերի Լեսլի հինգ երեխաներից երրորդը։

Դա գալիս է հինավուրց Շոտլանդիայի Լեսլի կլանից, որն աշխարհին տվել է ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ։ Ու ոչ միայն Շոտլանդիային, այլ նաև Ռուսաստանին։ Լեսլիի ընտանիքին է պատկանում նաև Աբերդին կոմսության XII դարի Ուորտհիլ ամրոցը[3]։

Լեսլին հետագայում սովորել է Ռեյնի դպրոցում, այնուհետև սովորել է նաև «Միլֆիդի» մասնավոր դպրոցում։

2005-ից-2008 թվականներին Լեսլին երեք տարի վերապատրաստվել է հեղինակավոր Լոնդոնյան թատերական ակադեմիայում, որն էլ ավարտելուց հետո ստացել է արվեստի բակալավրի դիպլոմ։

Լեսլին իր դեբյուտը կինոյում նշել է 2008 թվականին «Անհաջողություններ արտասահմանում» հեռուստատեսային ֆիլմում։

Լեսլին եղել է Շոտլանդական հայտնի BAFTA-յի հաղթող, 2009 թվականին նկարահանված «Նոր քաղաք» հեռուստատեսային ֆիլմում իր դերի համար[4]։

2010 թվականին խաղացել է «Բեդլամ» (Bedlam) պիեսում, որը բեմադրվել է Լոնդոնի հայտնի Գլոբուս թատրոնում։

Իր կարիերայի հաջորդ փուլը եղել է այն, որ նա նկարահանվել է «Դաունտոնների աբբայություն» բրիտանական հայտնի հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է Գվենի դերը (2010)։

2012 թվականին նկարահանվել է «Հիմա ճիշտ ժամանակն է» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը խաղում էին Դակոտա Ֆաննինգը և Ջերեմի Իրվին։

2014 թվականին ստացել է վհուկի դեր ռեժիսոր Այսներ Բրեկի «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմում[5]։ Լեսլիի գործընկերները նկարահանման հրապարակում դառնում են Վին Դիզելը և Մայքլ Քեյնը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 Անհաջողություններ արտասահմանում Banged Up Abroad Քիմ
2009 Նոր քաղաք New Town Ռիան
2010 Դաունտոնների աբբայություն Downton Abbey Գվեն Դոուսոն
2011 Անցյալի հանցագործություններ Case Histories Լորա Վայր
2012 Վերա Vera Լենա Հոլգեյթ
2012 Հիմա ճիշտ ժամանակն է Now Is Good Ֆիոնա
2012-2015 Գահերի խաղ Game of Thrones Իգրիթ
2014 Մեղրամիս Honeymoon Բիա
2014 Բլանդինգսի ամրոց Blandings Նիագրա Դոնալդսոն
2014 Ուտոպիա Utopia երիտասարդ Միլներ
2014 Մեծ հրդեհ The Great Fire Սառա
2015 Լյուտեր Luther Էմմա Ջոնս
2015 Վհուկների վերջին որսորդը The Last Witch Hunter Հլոյա
2016 Դրախտից եկած նամակ Sticky Notes Աֆինա

Պարգևներ և նոմինացիաներ խմբագրել

Պարգևներ և նոմինացիաներ
Տարի Պարգև Ֆիլմ կամ սերիալ Արդյունք Նշումներ
2009
BAFTAScotland
Նոր քաղաք Հաղթանակ
2014
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ
Գահերի խաղ Առաջադրված

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. https://www.cnn.com/2018/06/23/entertainment/kit-harington-rose-leslie-married/index.html
  3. «Downton Abbey maid Rose Leslie grew up a Scottish castle Lady». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  4. «Awards and Nominations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  5. Первая ведьма Джона Сноу