Լեսլի Մորիս (Morris) (հոկտեմբերի 10, 1904(1904-10-10), Ուիլսթոն -սյուփեր-Մեր, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - նոյեմբերի 13, 1964(1964-11-13), Տորոնտո, Կանադա[1]), Կանադայի բանվորական շարժման գործիչ։

Լեսլի Մորիս
Ծնվել էհոկտեմբերի 10, 1904(1904-10-10)
ԾննդավայրՈւիլսթոն -սյուփեր-Մեր, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 13, 1964(1964-11-13) (60 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա[1]
ՔաղաքացիությունFlag of Canada (1957–1965).svg Կանադա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԿանադայի կոմունիստական կուսակցություն

Ծնվել է Մեծ Բրիտանիայում, 1920 թվականին տեղափոխվել է Կանադա։ 15 տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է երկաթուղայինների գործադուլին։ Կանադայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) անդամ 1921 թվականից։ 1924-1925 թվականներին եղել է Կանադայի կոմերիտմիության առաջին ազգային քարտուղարը։ Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) պատվիրակ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1956-1957 թվականներին ակտիվ պայքար է մղել ռևիզիոնիստների և լիկվիդատորների դեմ, որոնք ձգտում էին քայքայել ԿԿԿ։ 1962 թվականի հունվարից ԿԿԿ գլխավոր քարտուղարն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 54 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.