Լեսբոֆոբիա, լեսբուհիների (ինչպես անհատների, այնպես էլ լեսբի զույգերի կամ սոցիալական խմբի ) նկատմամբ բացասական վերաբերմունքի տարբեր ձևերի դրսևորում։ Բացասական վերաբերմունքը հիմնված է սեռի, գենդերային ինքնարտահայտման, սեռական կողմնորոշման կատեգորիաների վրա և կարող է դրսևորվել նախապաշարմունքների, խտրականության, ատելության ու բռնության տեսքով, ինչպես նաև այնպիսի վերաբերմունքով ու զգացմունքներով, որոնք տատանվում են արհամարհանքից մինչև թշնամանք։

Առնչվող տերմինաբանություն

խմբագրել

Մինչ որոշ մարդիկ օգտագործում են միայն ավելի ընդհանուր «հոմոֆոբիա» տերմինը՝ նկարագրելու այս տեսակի նախապաշարմունքները կամ վարքագիծը, մյուսները կարծում են, որ «հոմոսեքսուալություն» և « հոմոֆոբիա » տերմինները համարժեքորեն չեն արտացոլում լեսբուհիներին հատուկ խնդիրները, քանի որ նրանք կրկնակի խտրականության են ենթարկվում՝ և՛ հոմոֆոբիայի, և՛ սեքսիզմի[1]։

Հատումների տեսություն

խմբագրել

Լեսբոֆոբիան ճնշումների երկու համակարգերի՝ միսոգինիայի և հոմոֆոբիայի հատում-խաչմերուկ է։ Իսկ լեսբիական կողմնորոշում ունեցող տրանս կանանց դեպքում խաչվում են խտրականության երեք ձևեր՝ հոմոֆոբիա, միսոգինիա և տրանսֆոբիա ( տրանսմիսոգինիա )։

Դրսևորումներ

խմբագրել

Այն ընկալումը, որ լեսբիականությունը վտանգավոր է, մինչդեռ հետերոսեքսուալ վարքը բնական և նորմալ է, լեսբոֆոբ համոզմունքների սովորական, տարածված օրինակ է։ Հոմոֆոբիայի պես՝ այս համոզմունքը ևս բնութագրվում, դասակարգվում է որպես հետերոնորմատիվ, քանի որ այն ենթադրում է, որ հետերոսեքսուալությունը մարդկային սեռական վարքի սոցիալական նորմ է, իսկ մյուս սեռական կողմնորոշումները աննորմալ են և անբնական։ Ընդհանուր լեսբոֆոբ կարծրատիպերից է այն համոզմունքը, որ կին մարզիկները միշտ կամ հիմնականում լեսբուհիներ են[2]։ Լեսբուհիները լեսբոֆոբիկ վերաբերմունքի են բախվում ոչ միայն հետերոսեքսուալ տղամարդկանց ու կանանց, այլ նաև գեյ տղամարդկանց ու բիսեքսուալների կողմից[3]։

Լեսբոֆոբիան երբեմն դրսևորվում է բռնությամբ ուղեկցվող հանցագործություններով, ներառյալ ուղղիչ բռնաբարությունը և նույնիսկ սպանությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «What is "Lesbophobia"?». ILGA. 2006 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  2. Peper, Karen, «Female athlete=Lesbian: a complex myth constructed from gender role expectations and lesbiphobia», Queer words, queer images: communications and the construction of homosexuality, pages 193—208 (New York University Press, 1994)
  3. Megan Radclyffe Lesbophobia: gay men and misogyny. — Cassell, 1995. — ISBN 978-0-3043-3326-4

Արտաքին հղումներ

խմբագրել