Լեռնիկ Հովհաննիսյան
Լեռնիկ Լենտրուշի Հովհաննիսյան (հուլիսի 24, 1973, Քարին տակ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավոր[1]։
Լեռնիկ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Քարին տակ |
Քաղաքացիություն | Արցախ |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ և Արցախի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԼեռնիկ Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 24-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ 1980 թվականին հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով համար 10-րդ դպրոցում։ 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Շուշիի պաշտպանական շրջանի 52-րդ գումարտակում, որի կազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։
1997-2000 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում, իսկ 1999 թվականին եղել է Արցախի Պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ ավագ դասախոս։
2013 թվականի հունիսին նշանակվել է Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։
2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 10 ընտրատարածքից։
2018 հուլիսի 2-ից մինչև 2020 թվականը եղել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար[2][3][4][5]։
Հայ Հեղափոխական դաշնակցության անդամ է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ է։
Մոտ 10 գիտական աշխատանքների և 8 քարտեզների հեղինակ է։
Արցախի հանրային հեռուստատեսությամբ վարում է իր հեղինակած «Մեր երկիր» հաղորդաշարը։
Ամուսնացած է։ Ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Լեռնիկ Լենտրուշայի Հովհաննիսյան». ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Լեռնիկ Հովհաննիսյան. Նոր մարտահրավերներին համահունչ՝ մեր քաղաքականությունը պետք է փոփոխության ենթարկվի». www.aravot.am. 21.08.2023.
- ↑ LLC, Helix Consulting. «Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ ««Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է Ադրբեջանը` փորձելով ուրիշ ժողովուրդների հայրենիքը ոչնչացնել ու կառուցել իր հայրենիքը». Լեռնիկ Հովհաննիսյան». 168.am. 21.08.2023.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հովհաննիսյան Լեռնիկ Լենդրուշի-Պատմության ֆակուլտետ,ուսանող
- Լեռնիկ Հովհաննիսյան. ԱՄՆ այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին. «Ապառաժ»
- ԿԱՃԱՌ Գիտական կենտրոն Արխիվացված 2023-08-21 Wayback Machine
- «Մշակույթը չպետք է դառնա որևէ գերատեսչության կցորդ». Լեռնիկ Հովհաննիսյան
- «Փառուխում և Քարագլխում վտանգված են 40-ից ավելի հուշարձաններ. թշնամին արդեն ոչնչացրել է Փառուխ գյուղի մոտակայքում գտնվող 9-13-րդ դարերի գերեզմանոցը». Լեռնիկ Հովհաննիսյան
- Շատ մեծ վտանգի տակ է Արցախի նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը․ Լեռնիկ Հովհաննիսյան
- #AraratChallenge. Լեռնիկ Հովհաննիսյան