Լեպտունիս մազանման

բույսերի տեսակ
Լեպտունիս մազանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Գետնաստղ (Asperula)
Տեսակ Լեպտունիս մազանման (A. trichodes)
Միջազգային անվանում
Asperula trichodes

Լեպտունիս մազանման (լատին․՝ Leptunis trichodes), տորոնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բարակ թելանման ցողուններով միամյա խոտաբույս է, որն ունի 10-25 սմ բարձրություն։ Տերևները թելանման են, հավաքված 10-16-ական օղակներով։ Կարմրավուն ծաղիկները մանր են և երկար խողովակով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երանոս լեռնագագաթ, Երախի լեռնաշղթա, Զովաշեն գյուղի շրջակայք)։ Տեսակը հանդիպում է նաև Նախիջևանում, Թալիշում, Իրանում Միջին Ասիայում և Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 100 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.