Լեո Դյուբուա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Լեո Դյուբուա (ֆր.՝ Léo Dubois, սեպտեմբերի 14, 1994(1994-09-14)[1][2], Segré), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Լեո Դյուբուա
Léo Dubois
Դյուբուան Նանտի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1994(1994-09-14)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Segré
Հասակ 178 սմ
Քաշ 64 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար 14
Պատանեկան կարիերա
2000-2003 Ֆրանսիա Սենտ-Ջեմ
2003-2008 Ֆրանսիա Սեգր
2008-2012 Ֆրանսիա Նանտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2016 Ֆրանսիա Նանտ B 40 (2)
2015-2018 Ֆրանսիա Նանտ 96 (3)
2018-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 38 (1)
Ազգային հավաքական
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 2 (0)
2019-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 20-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 20-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Նանտ խմբագրել

Դյուբուան Նանտի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 9-ին՝ փոխարինման մտնելով Բորդոյի դեմ խաղում[4]։ 2015-16 մրցաշրջանում Դյուբուան դարձավ Նանտի հիմնական կազմի խաղացող, իսկ 2017-18 մրցաշրջանում՝ դարձավ թիմի ավագը։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[5]։ Հոկտեմբերի 21-ին Դյուբուան 2 գոլային փոխանցում տվեց Գենգանի դեմ խաղում՝ օգնելով Նանտին հաղթել 2-1 հաշվով[6]։ 2018 թվականի մարտի 4-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[7]։ Մայիսի 19-ին նա խփեց Ստրասբուրգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Նանտի կազմում Դյուբուան անցկացրեց 106 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիմպիկ Լիոն խմբագրել

2018 թվականի հունվարի 31-ին Դյուբուան 4 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիկ Լիոնի հետ՝ ակումբին անվճար տրանսֆերով միանալով ամռանը[9][10][11]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ամյենի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Դյուբուան անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինելով Ռաֆայելին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Լիոնի կազմում խփեց հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[14][15]։ 2019 թվականի մայիսի 5-ին ֆրանսիացին գոլ խփեց Լիլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[16][17]։ Իր առաջին մրցաշրջանում Դյուբուան անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Լիոնի ավագի թևկապով Դյուբուան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Ամյենի դեմ խաղում[19]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դյուբուան ներկայացրել է Ֆրանսիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Ֆրանսիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 21-ին՝ Բոլիվիայի, Թուրքիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[20][21][22][23]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 2-ին՝ փոխարինելով Բենժամեն Պավարին Բոլիվիայի դեմ խաղում[24][25]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նանտ 2014–15 Լիգա 1 2 0 0 0 0 0 2 0
2015–16 24 0 3 0 1 0 28 0
2016–17 36 0 2 0 3 0 41 0
2017–18 34 3 1 1 0 0 35 4
Ընդհանուր 96 3 6 1 0 0 4 0 106 4
Օլիմպիկ Լիոն 2018–19 Լիգա 1 25 1 3 1 5 1 1 0 34 3
2019–20 13 0 0 0 5 0 0 0 18 0
Ընդհանուր 38 1 3 1 10 1 1 0 52 3
Կարիերայի ընդհանուր 134 4 9 2 10 1 5 0 158 7

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[26]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 4 0
Ընդհանուր 4 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «France - L. Dubois - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  4. «FC Girondins Bordeaux - FC Nantes, May 9, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  5. «RC Strasbourg Alsace - FC Nantes, Sep 24, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  6. «FC Nantes - EA Guingamp, Oct 21, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  7. «Olympique Marseille - FC Nantes, Mar 4, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  8. «FC Nantes - RC Strasbourg Alsace, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  9. «Transfer market: Get to know Lyon's three winter signings». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. «FC Nantes. Lyon officialise l'arrivée de Léo Dubois». www.ouest-france.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  11. «FC Nantes : L'OL officialise la signature de Léo Dubois». www.20minutes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  12. «Olympique Lyon - SC Amiens, Aug 12, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  13. «Manchester City - Olympique Lyon, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  14. «Olympique Lyon - Shakhtar Donetsk, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  15. «Lyon 2-2 Shakhtar Donetsk: Dembele and Dubois complete salvage a point». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  16. «Olympique Lyon - LOSC Lille, May 5, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  17. «OL stay in Champions League chase with draw against Lille». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  18. «Leo Dubois | Football Stats | Lyon | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  19. «SC Amiens - Olympique Lyon, Sep 13, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  20. «Latest France squad: Barcelona defender Clement Lenglet earns first call-up as Arsenal striker Alexandre Lacazette left out | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  21. «Didier Deschamps announces squad to face Bolivia, Turkey & Andorra | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  22. «France call up Lenglet for Bolivia friendly, Euro qualifiers». France 24 (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  23. «France squad for Bolivia friendly, Euro qualifiers». Sport (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  24. «France - Bolivia, Jun 2, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  25. «France beat Bolivia 2-0 in friendly win». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  26. 26,0 26,1 «Léo Dubois». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել