Լեոն Հալևի

ֆրանսիացի գրող

Լեոն Հալևի (ֆր.՝ Léon Halévy, հունվարի 4, 1802(1802-01-04), Փարիզ - սեպտեմբերի 2, 1883(1883-09-02)[1], Սեն-Ժերմեն-ան-Լե), ֆրանսիացի բանաստեղծ, գրող, լրագրող, մանկավարժ, պատմաբան և գրադարանավար։

Լեոն Հալևի
ֆր.՝ Léon Halévy
Ծնվել էհունվարի 4, 1802(1802-01-04)
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1883(1883-09-02)[1] (81 տարեկան)
Վախճանի վայրՍեն-Ժերմեն-ան-Լե
Մասնագիտությունլրագրող, գրադարանավար, բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ, դրամատուրգ, գրական քննադատ և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Պարգևներ
ԶավակներԼյուդովիկ Հալևի և Lucien-Anatole Prévost-Paradol?

Ժակ Ֆրանսուա Ֆրոմանտալ Էլի Հալևիի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Լեոն Հալևին ծնվել է 1802 թվականի հունվարի 4-ին Փարիզում բավարական ծագմամբ փարիզյան կանտոր և հին եբրայերենի ուսուցիչ Էլի Խալֆոն Հալևիի ընտանիքում (մինչև 1807 թվականը` Լևի, 1760-1826)[2]։ Մոր ծննդյան անունը Ջուլի Մեյեր էր, ծնունդով Նանսիից էր։

Կրթությունն ավարտելուց հետո Հալևին մտադիր էր իրեն նվիրվել մանկավարժական գործունեությանը, սակայն Բուրբոնների հետադիմական կառավարությունը նրան չէր ցանկանում տալ ոչ միայն պրոֆեսորի կոչում, այլ նույնիսկ ուսուցչի, և նա զբաղվում էր գրականությամբ[3]։

Լինելով Անրի Սեն-Սիմոնի համոզմունքների կողմնակից՝ նրա ստեղծագործությունների ժողովածուի համար գրել է ներածական հոդված[3]։

Բուրբոնների թագավորության անկումից հետով Փարիզի պոլիտեխնիկական դպրոցում Հալևին նշանակվել է ֆրանսիական գրականության պրոֆեսոր, որտեղ մնացել է մինչև 1834 թվականը[3]։

1831 թվականին ամուսնացել է հայտնի ճարտարապետ Լուի Իպոլիտ Լե Բասի (1782-1867) դստեր՝ Ալեքսանդրինա Լե Բասի հետ։

1837-1853 թվականներին Լ. Հալևին եղել է Հանրային կրթության նախարարության պատմական հուշարձանների բյուրոյի տնօրեն։

Նրա ամենահայտնի պատմական գործերից են՝ «Հին հրեաների պատմության համառոտ ակնարկ» (1827), «Ժամանակակից հրեաների պատմության համառոտ ակնարկ» (1828), «Ֆրանսիական գրականության համառոտ պատմություն» (1838)[3]։

Բացի այդ՝ նա գրել է յուրօրինակ քնարական ստեղծագործությունների մի շարք, ինչպես նաև մի քանի թարգմանական աշխատանքներ։ Նա նաև կազմել իր եղբոր` կոմպոզիտոր Ժակ Ֆրանսուա Ֆրոմանտալ Էլի Հալևիի կենսագրությունը։ Որպես գրող՝ Հալևիի ոճի առանձնահատկություններն են թեթևությունը, մատչելիությունը և նրբագեղությունը, որոնք գրողի ստեղծագործություններին մեծ ճանաչում են բերել[3][4]։

Լեոն Հալևին մահացել է 1883 թվականի սեպտեմբերի 2-ին Սեն Ժերմեն-ան-Լեում։

Նրա որդի Լյուդովիկը (1834-1908), հետևելով հորը, կյանքը նվիրել է գրականությանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Jewish Encyclopedia
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 М. Бер. (1890–1907)։ «Галеви, Леон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg 
  4. Венгерова З. А. (1890–1907)։ «Галеви, Леон»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  5. С. Л. (1890–1907)։ «Галеви, Людовик»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg