Լեոնհարդ Ֆրանկ
Լեոնհարդ Ֆրանկ (սեպտեմբերի 4, 1882[1][2][3][…], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4][5] - օգոստոսի 18, 1961[4][1][2][…], Մյունխեն, Գերմանիա[4][6][5]), գերմանացի գրող։
Լեոնհարդ Ֆրանկ գերմ.՝ Leonhard Frank | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա[4][5] |
Վախճանվել է | օգոստոսի 18, 1961[4][1][2][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանիա[4][6][5] |
Գերեզման | Նորդֆրիդհոֆ |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ և գրող |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Michaels Rückkehr? և Deutsche Novelle? |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Charlott Frank? և Elena Frank? |
Զավակներ | Andre Gunder Frank? |
Leonhard Frank Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանկը ծնվել է 1882 թվականի սեպտեմբերի 4-ին Վյուրցբուրգում, ատաղձագործի ընտանիքում։
Նա փոխել է տարբեր մասնագիտություններ, սակայն նրա հիմնական զբաղմուքն է եղել է կերպարվեստը (Մյունխենում սովորել է գեղանկարչություն և արվեստ)։ Ֆրանկի առաջին գիրքը՝ «Ավազակային խումբը» (Die Rauberbande), հրատարակվել է 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, որը նրան մեծ ճանաչում է բերել։ Տեսնելով բեռլինցի լրագրողի, որ տոնում էր Լուզիտանիա ինքնաթիռի կործանումը, որոշում է լքել Գերմանիան և բնակություն հաստատել չեզոք Շվեցարիայում, որտեղ նա հրատարակել է «Մարդը բարի է» (Der Mensch ist gut, 1917) պացիֆիստական պատմվածքների ժողովածուն։
1922-ական թվականներին նա միացավ ձախական հեղափոխական գրողներին, որորնց շարքերում էին Բահերան, Բրեխտը և Կիշան։ Նրա հետաքրքրությունը աշխատավորական գործընթացին, նվիրվածությունը սոցիալիզմին և կապիտալիստներին տապալելու ցանկությունն արտացոլված է իր Բյուրգեր (Der Burger, 1924) վեպում։ «Վերջին վագոնում» նովելում կերպարների դասկարգային պատկանելությունը համապատասխանեցվում է նրանց սոցիալ քաղաքական բնութագրին և մարդկային որակներին։ «Ձախ կողմում, որտեղ սիրտն է» ինքնակենսագրականում նա գրում է․ «Նա հավատում է, որ պատմության ընթացքը զարգացման հիմնական ուղու վրա, պարտադիր հանգեցնում տնտեսության սոցիալիստական կառուցվածքին․․․ նա հավատում է որ ինքնակառավարումը հիմնված է ագահության և մաքրության վրա․․․ 2000 թվականին կապիտալիիստներին փոխարինելու են գալու սոցիալիստները»։
Նրա «Կառլ և Աննա» (1926) իրատեսական աշխատանքը շատ հայտնի է։ «Օքսենֆուրտի արական քառյակ» (Das Ochsenfurter Männerquartätt, 1927) և «Երեք միլիոնից երեքը» (Von drei Millionen drei, 1932) վեպերում շարունակվում է «Ավազակային խումբ» վեպում սկսված Վյուրցբուրգ քաղաքի պատմությունը։ «Երեք միլիոնից երեքը» վեպը գրվել է մեծ դեպրեսիայի և դրա պատճառով սկիզբ առած գործազրկության պայմաններում։
1934 թվականին հակառազմական «Մարդը բարի է» գրքի հեղինակը նացիստների կողմից զրկվել է Գերմանիայի քաղաքացիությունից։ Գերմանիայում նրա գրքերը արգելված էին և չհրապարակվեցին մինչև 1952 թվականը, երբ լույս տեսավ նրա «Ձախից, որտեղ սիրտն է» գիրքը։
Ամբողջ կյանքի ընթացքում գրողն ապրել է տարագրության մեջ (Շվեյցարիա, Լոնդոն, Փարիզ, որտեղ և կարողացել է Միացյալ Նահանգներ, նացիստական բռնազավումից հետո կարողացել է մի կերպ փախչել ԱՄՆ), որտեղ և նա սկսել է գրել «Հիսուսի աշակերտները» վեպը հետռազմական Գերմանիայի մասին (Die Jünger Jesu, 1949)։
Ֆրանկն մահացել է 1961 թվականի օգոստոսի 12-ին Մյունխենում։
Սոցիոլոգի հայրը Անդրե Գունդեր Ֆրանկան է։
Մատենագրություն
խմբագրել- 1914 - «Ավազակներ» վեպ,
- 1917 - «Մարդը բարի է» հակապատերազմյա նովել,
- 1925 - «Վերջին վագոնում» նովել,
- 1927 - «Օքսենֆուրտի արական քառյակ» վեպ,
- 1952 - «Ձախից, որտեղ սիրտն է» ինքնակենսագրական վեպ։
Ճանաչում
խմբագրել1955 թվականին արժանացել է ԳԴՀ-ի ազգային մրցանակին։ Պատկերված է 1972 թվականի ԳԴՀ-ի դրոշմակնիքի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Франк Леонхард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.aufbau-verlag.de/media/Upload/pdf/Modern_Classics_Aufbau_Fall_2013.pdf
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.britannica.com/EBchecked/topic/217188/Leonhard-Frank
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնհարդ Ֆրանկ» հոդվածին։ |