Լեոնիտ Աբազի

ալբանացի ֆուտբոլիստ

Լեոնիտ Աբազի (ալբ․՝ Leonit Abazi, հուլիսի 5, 1993(1993-07-05)[1][2], Գնիլանե, Կոսվո Պոմերովոյի օկրուգ, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), կոսովացի ֆուտբոլիստ, որը խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս ալբանական «Սկենդերբեու» ակումբում։

Լեոնիտ Աբազի
ալբ․՝ Leonit Abazi
Քաղաքացիությունը  Ալբանիա և  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1993(1993-07-05)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Գնիլանե, Կոսվո Պոմերովոյի օկրուգ, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 63 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սկենդերբեու
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Կոսովո Դրիտա (Գնիլանե) 30 (4)
2013-այժմ Ալբանիա Սկենդերբեու 49 (2)
Ազգային հավաքական
2015-այժմ Կոսովո Կոսովո 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Լեոնիտ Աբազին իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2011 թվականին իր հայրենի Գնիլանե քաղաքի «Դրիտա» ակումբում, որ հանդես էր գալիս Կոսովոյի Սուպերլիգայում։

2013 թվականի ամռանը Լեոնիտ Աբազին տեղափոխվել է ալբանական «Սկենդերբեու» ակումբ, որի կազմում առաջին անգան խաղացել է 2013 թվականի Ալբանիայի Սուպերլիգայի շրջանակներում[3]։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին նա առաջին անգամ մասնակցել է ալբանական Սուպերլիգային՝ փոխարինման դուրս գալով «Ֆլամուրտարի» ակումբի դեմ խաղի ընդմիջումից հետո[4]։

2015 թվականի փետրվարի 23-ին Լեոնիտ Աբազին խփել է իր առաջին գոլը ալբանական Սուպերլիգայում՝ բացելով Կուկեսի» ակումբի դեմ տնային խաղի հաշիվը[5]։ Լեոնիտ Աբազին «Սկենդերբեուի» կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2015/2016 մրցաշրջանի վեց խաղերի։

Կարիերան հավաքականում խմբագրել

Լեոնիտ Աբազին Կոսովոյի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հասարակածային Գվինեայի հավաքականի դեմ ընկերական խաղի 84-րդ րոպեին փոխարինելով Ֆանոլ Պերդեդային։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

5 հունիսի, 2015-ի դրությամբ[6]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային[Ն. 1] Այլ[Ն. 2] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սկենդերբեու 2013–14 5 0 0 0 6 0 1 0 12 0
2014–15 23 1 8 2 0 0 1 0 32 3
2015–16 7 1 1 1 7 0 1 0 16 2
Ընդհանուր 35 2 9 3 13 0 3 0 60 5
Ընդհանուր կարիերայում 35 2 9 3 13 0 3 0 60 5

Հավաքականում խմբագրել

Լեոնիտ Աբազիի խաղեր ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 10 հոկտեմբերի, 2015 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա   Հասարակածային Գվինեա 2:0 Ընկերական խաղ
Ընդհանուր՝ 1 խաղ/0 գոլ (eu-football.info)

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Սկենդերբեու»
  • Ալբանիայի չեմպիոն (2) - 2013/14, 2014/15
  • Ալբանիայի Սուպերգավաթի գավաթակիր (2) - 2013, 2014

Նշումներ խմբագրել

  1. Ներառյալ մայրցամաքային առաջնությունները, ինչպիսիք են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնությունը։
  2. Ներառյալ այլ մրցությունները, ինչպիսին է Ալբանիայի Սուպերգավաթի առաջնությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Laçi 1:1 Skënderbeu» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 7 ապրիլի, 2016-ին.
  4. «Flamurtari 2:1 Skënderbeu» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 7 ապրիլի, 2016-ին.
  5. «Skënderbeu 1:1 Kukësi» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 7 ապրիլի, 2016-ին.
  6. «Albania - L. Abazi - Profile with news, career statistics and history». Soccerway. 2015 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիտ Աբազի» հոդվածին։