Լեոնիդ Սպենդիարով
Լեոնիդ Աֆանասիի Սպենդիարյան, իսկական՝ Լեոնիդ Ստեփանոսի Սպենդիարյանց (մայիսի 2 (14), 1869, Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն և Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17 (29), 1897, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ երկրաբան։
Լեոնիդ Սպենդիարով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2 (14), 1869 |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն կամ Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 17 (29), 1897 (28 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան (1894) |
Մասնագիտություն | երկրաբան և հնէաբան |
Ծնողներ | հայր՝ Afanasij Spendiarov? |
Leonid Spendiarov Վիքիպահեստում |
Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1894 թվականին ավարտել է Յուրևի (այժմ՝ Տարտու) համալսարանը։ Գյուղատնտեսական և միներալոգիական գիտությունների թեկնածու։ Հիմնականում զբաղվել է միներալոգիայով, պետրոգրաֆիայով և հնէաբանությամբ։
Ուսումնասիրել է Արագածի և Կոտայքի շրջանների նորագույն հրաբխային ապարները, Ավստրիայի երկրաբանական կառուցվածքը։ Ղրիմում և Կովկասում հավաքել ու մշակել է հնէաբանական հետաքրքիր նյութեր։ Մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի 6-րդ (1894, Ցյուրիխ) և 7-րդ (1897, Պետերբուրգ) նստաշրջանների աշխատանքներին։
Նրա մահից հետո (1897) սահմանվել է Սպենդիարովի անվան մրցանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 68)։ |