Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան (Ծաղկաձոր)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան, գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակում։ Տեղադրվել է 2012 թվականի օգոստոսի 13-ին։

Picto infobox architecture.png
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան
Leonid Yengibaryan monument, Tsakhkadzor (4).jpg
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում
Գտնվում էՀայաստան Կոտայքի մարզ, Ծաղկաձոր
Կառուցվել է2012, օգոստոսի 13
Շինության ձևըհուշարձան
Կառուցել էՔանդակագործ` Դավիթ Մինասյան
ՇինարարԳաղափարը՝ Գարուն Միրզոյանի
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

Կրկեսի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում տեղադրվել է մնջախաղի միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում[1]։ Արձանի բացումը կատարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հուշարձանի հեղինակը՝ քանդակագործ Դավիթ Մինասյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, ով արձանը հենց Ծաղկաձորում տեղադրելու նախաձեռնության հեղինակն է[2]։

Քանդակը հավերժացնում է «Թռիչք անձրևանոցով» հայտնի մանրապատումից դրվագը[3]։

ՀեղինակԽմբագրել

ՏվյալներԽմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից, պատվանդանը գրանիտ է 1 մետր բարձրությամբ, ընդհանուր՝ չորս մետր։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել