Լեոնիդ Դավիդենկո
Լեոնիդ Դավիդենկո (ռուս.՝ Давиденко, Леонид Григорьевич, մայիսի 9, 1941, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2002, Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային քանդակագործ, գեղանկարիչ, գծագրիչ և մանկավարժ։
Լեոնիդ Դավիդենկո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1941 |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 2002 (61 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Բելառուս |
Կրթություն | Բելառուսի արվեստի պետական ակադեմիա (1967) |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ուսուցիչ | Q13032947?, Gennady Muromtsev?, Անդրեյ Բեմբել և Anatol Anikeychyk? |
Աշակերտներ | Aleksandr Finsky?, Sergey Bondarenko?, Uladzimir Slabodchykaŭ?, Konstantin Selikhanov? և Maksim Piatruĺ? |
Անդամակցություն | Բելառուսի նկարիչների միություն |
Leonid Davidenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆկարչական առաջին հմտությունները ստացել է Մինսկի «Պիոներների տան» կերպարվեստի ստուդիայում, հայտնի բելառուս նկարիչ և դասավանդող Սերգեյ Կատկովի մոտ։
1959 թվականին ընդունվել է Մինսկի գեղարվեստի ուսումնարան։ Սովորել է Գ. Մուրոմցևի մոտ։
1962 թվականին չավարտելով ուսումնարանը, հաջողությամբ հանձնել է Բելոռուսի պետական թատերա-գեղարվեստական համալսարանի ընդունելության քննությունները, որտեղ նրա ուսուցիչները հայտնի բելառուս քանդակագործներ Անդրեյ Բեմբելը և Անատոլի Անիկեյչիկն էին։
1967 թվականին Անդրեյ Բեմբելի գլխավորությամբ Լեոնիդ Դավիդենկոն կատարել է դիպլոմային աշխատանք` ծառի վրա քանդակելով «Բերք» բարձրաքանդակը։
1968 թվականին սկսել է դասավանդել Իվան Ախրեմչիկի անվան Մինսկի կերպարվեստի և երաժշտության գիշերօթիկ դպրոցի քանդակագործության բաժնում։ Մանկավարժական մեծ ներդրում է ունեցել բելառուսական քանդակագործության դպրոցի զարգացման գործում։
1968 թվականից սկսել է մասնակցել հանրապետական և համաշխարհային նկարչական ցուցահանդեսների։
1979 թվականին «Երիտասարդը սկյուռիկի հետ» քանդակը ցուցադրվել է Լոնդոնի ցուցահանդեսում։
Մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 28-ին, 62 տարեկան հասակում, Մինսկում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Ջրաշուշան» (1970-ական թվականներ)
- «Երիտասարդը սկյուռիկի հետ» (1970-ական թվականներ)
- «Մայր և որդի» (1980-ական թվականներ)
- «Նրբություն» (1980-ական թվականներ)
- «Ամառ», շատրվան Մինսկի հաղթանակի պողոտայում
- «Սիմոն-երաժշտություն», Բելառուսի կոնսերվատորիային կից երաժշտական լիցեյ
- «Տիկինը սև հագուստով», Նեսվիժ
- «Լյուբավա», Քիշնևի կենտրոնային այգի, Մոլդովա
Լեոնիդ Դավիդենկոյի ստեղծագործությունները գտնվում են Բելառուսի ազգային գեղարվեստական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ)[1]։
Հիշատակ
խմբագրել2013 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 2-ը Մինսկի ժամանակակից կերպարվեստի թանգարանում անց է կացվել «Փայտե քանդակի ներդաշնակությունը» ցուցահանդեսը, որը նվիրվել է քանդակագործ Լեոնիդ Դավիդենկոյի հիշատակին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «И. А. Артимович. Знаменитые люди Гимназии-колледжа искусств им. И. О. Ахремчика. Давиденко Леонид Григорьевич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Музей современного изобразительного искусства. Выставка памяти Леонида Давиденко». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.