Լենո Ամարյան

հայ շինարար

Լենո Սամվելի Ամարյան (մարտի 28, 1929(1929-03-28), Գորիս, Հայաստան), հայ ճարտարագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար (1995), Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ (1999)։

Լենո Ամարյան
Ծնվել էմարտի 28, 1929(1929-03-28) (94 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունTver State Technical University? (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունճարտարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրTver State Technical University?
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար

Կենսագրություն խմբագրել

Լենո Ամարյանը ծնվել է 1929 թվականին մարտի 28-ին, Գորիս քաղաքում[1]։ 1947 թվականին ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Մոսկվայի տորֆի ինստիտուտը` այն ավարտելով 1952 թվականին՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։ Աշխատել է Օրեխովո-Զուևո քաղաքի «Տորֆմաշ» գործարանում, որպես հերթափոխի վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ, այնուհետև՝ տնօրեն։ 1961 թվականից աշխատել է Տվերի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել «Կոնստրուկցիաներ և կառույցներ», «Ավտոճանապարհներ և օդանավակայաններ» ամբիոնների վարիչ։ 1976 թվականից աշխատել է ԽՍՀՄ պետշինի ինժեներական հետախուզումների Գիտահետազոտական ինստիտուտում (ԳՀԻ)` ինժեներական հետախուզումների տեխնիկայի և տեխնոլոգիայի բաժնի վարիչ։

Նրա գիտական աշխատանքները վերաբերում են շինարարության մեջ ինժեներա-երկրաբանական հետախուզումների նոր սարքավորումների և ապարատների ստեղծմանն ու արմատավորմանը, հատկապես ծովափնյա և ճահճային տարածքների թույլ գրունտային նստվածքների համար։ Ամարյանի ստեղծած սարքավորումները և սարքերը լայնորեն կիրառվում են նավթագազային, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, հիդրոտեխնիկայի, ճանապարհների,կոմունիկացիաների հետախուզման ասպարեզում։ 250 հոդվածների և 5 մենագրությունների հեղինակ է։

«Թույլ գրունտները և նրանց ուսումնասիրության մեթոդները» աշխատությունը լույս է տեսել Հոլանդիայում (1993)[2]։ Նրա 90 գյուտերը հաստատված են հեղինակային իրավունքներով և արտոնագրերով։ Պարգևատրվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) 8 ոսկյա և 6 արծաթյա մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ամարյան Լենո Սամվելի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. «Энциклопедический справочник "Тверская область". Статья». region.tverlib.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան, էջ 27