Լենորդ Զաքարյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լենորդ Արշավիրի Զաքարյան (մարտի 7, 1947(1947-03-07), Բերձոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Լենորդ Զաքարյան
Ծնվել էմարտի 7, 1947(1947-03-07) (77 տարեկան)
ԾննդավայրԲերձոր, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Լենորդ Զաքարյանը ծնվել է 1947 թվականին, Բերձորում։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1993 թվականից եղել է Ստեփանակերտի «Հակոբ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի» փոխտնօրեն, 2003 թվականից՝ ԼՂՀ նկարիչների միության նախագահ[1][2]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ խմբագրել

Բնանկարներ՝

  • «Հին կամուրջ», 1997
  • «Իրիկնամուտ», 2000
  • «Բնանկար», 2000

Նատյուրմորտներ՝

  • «Երիցուկներ», 1997
  • «Ծաղիկներով նատյուրմորտ», 1998

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Լենորդ Զաքարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.