Լենինի արձան (Սիեթլ)

արձան Սիեթլում

Լենինի արձան Սիեթլում, Կոմունիստական կուսակցության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի հինգ մետրանոց բրոնզե արձանն է Սիեթլի Ֆրեմոնթ շրջանում։ Արձանը՝ Չեխոսլովակիայի կառավարության պատվերով, հեղինակել է բուլղարական ծագումով սլովակ քանդակագործ Էմիլ Վենկովը[1][2][3]։ Քանդակագործը ի տարբերություն Լենինի ընդունված՝ փիլիսոփայի և լուսավորչի կերպարի[4], ստեղծել է հեղափոխականի կերպար, որը վճռականորեն դուրս է գալիս պատերազմի խորհրդանիշ կրակի բոցերի միջից[5]։

Լենինի արձան
տեսակքանդակ և արձան
քանդակագործԷմիլ Վենկով
տարի1988
բարձրություն5 մետր
ժանրհանրային արվեստ
նյութբրոնզ
գտնվելու վայրՍիեթլ
քաղաքՎաշինգտոն
կայք
 Statue of Lenin in Seattle Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Քանդակի ստեղծման աշխատանքները ավարտվել են 1988 թվականին, և այն տեղադրվել է Պոպրադ քաղաքի (այժմ՝ Սլովակիայում) Լենինի հրապարակում՝ քաղաքային հիվանդանոցի շենքի դիմաց։ Քանդակի բացումից քիչ ժամանակ անց Չեխոսլովակիայում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխությունը[1][6]։ Հակառակ ընդունված կարծիքի՝ թե 1889 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ արձանը պատվանդանից գցել են, այն ապամոնտաժվել է հեղափոխությունից մի քանի ամիս անց։

Տեղափոխում ԱՄՆ խմբագրել

Արձանը հայտնաբերել է մետաղի ջարդոնի մեջ ԱՄՆ քաղաքացի Լյուիս Կարպենտերը, ով այդ ժամանակ անգլերեն էր դասավանդում Պոպրադում։ Իր ընկերոջ՝ տեղացի լրագրողի հետ նա համոզել է տեղական իշխանություններին, որ արձանը, չնայած կոմունիզմի ժողովրդականություն չվայելելուն, այնուամենայնիվ արվեստի գործ է և պահպանման կարիք ունի[6]։ Նա 13000 ԱՄՆ դոլարով գնել է արձանը[1][1][6][7]։

Քանդակագործ Էմիլ Վենկովի մասնակցությամբ յոթ տոննա կշռով արձանը խնամքով բաժանվել է երեք մասի և տեղափոխվել ԱՄՆ։ Տեղափոխման ողջ գործողությունը արժեցել է 42.000 ԱՄՆ դոլար[1][6]։ Կարպենտերը տեղափոխման ծախսերը հոգալու համար գրավ է դրել իր տունը[8]։

1994 թվականի փետրվարին Կարպենտերը մահացել է ավտովթարից[9], և արձանը մնացել է նրա տան բակում։ 1995 թվականին արձանը տեղադրել են 34-րդ փողոցի և Էվանսթոն պողոտայի խաչմերուկում՝ Ֆրեմոնտի մեկ այլ դիտարժանության՝ սառը պատերազմի ժամանակաշրջանի հրթիռի կմախքից մեկ փողոց այն կողմ[10]։ Այժմ արձանը գտնվում է նախկին տեղից երկու փողոց դեպի հյուսիս[11][12]։ Կարպենտերի ժառանգները շարունակում են արձանի գնորդ փնտրել։ 2006 թվականին նրանք արձանը գնահատել էին 250.000 ԱՄՆ դոլար[11][13]։

Մշակութային նշանակություն խմբագրել

Ֆրեմոնտը բոհեմական շրջանի համբավ ունի։ Լենինի արձանը և շրջանում գտնվող այլ օբյեկտներ ոչ մեկ անգամ դարձել են գեղարվեստական տարբեր նախագծերի մաս[14][15]։ 2004 թվականից սկսած` Ծննդյան տոներին արձանը զարդարում են։ 2004 թվականի օրվա Արևակայության շքերթի (անգլ.՝ Solstice Parade) ժամանակ արձանը վերափոխել են Ջոն Լենոնի։ ԼԳԲՏ համայնքի հպարտության շաբաթվա ժամանակ (անգլ.՝ Pride Week (Toronto)) արձանին աղջկա շորեր են հագցրել։ Հաճախ այն ներկում են ծաղրածուի նման կամ կանացի շոր են հագցնում[14][16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Watson, Emmett (1993 թ․ սեպտեմբերի 12). «No capitalist, Lenin isn't for sale; but you can try to rent him». The Seattle Times. էջ B2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  2. Murakami, Kery (2004 թ․ դեկտեմբերի 3). «Lenin is the star attraction at an only-in-Fremont holiday lighting». Seattle Post-Intelligencer. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Sweedler, Maya (2017 թ․ հունիսի 11). «Emil Venkov, sculptor of Fremont's Vladimir Lenin statue, dies in Slovakia». The Seattle Times].
  4. «Story of the Statue of Lenin». Fremont Chamber of Commerce.
  5. Tan, LiLi (2017 թ․ դեկտեմբերի 3). «Lenin statue 'silent protest against communism,' says family member». King5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Corsaletti, Louis T. (1993 թ․ մայիսի 7). «With Lenin, local man has statue of limitations—it's hard to travel with 7-ton bronze». The Seattle Times]. էջ B2.
  7. Fülöpp, Tomáš J. (1993 թ․ մայիսի 6). «Obrovský Lenin putuje ako skladačka». Slovenský východ (Slovak). Košice, Slovakia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. White, Dan (2008 թ․ հոկտեմբերի 30). «A Seattle That Won't Blend In». The New York Times. էջ D1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Tomáš J. Fülöpp, "Zahynul Lew Carpenter" Արխիվացված 2009-07-05 Wayback Machine, Podtatranské noviny (Poprad, Slovakia), 24 February 1994 (չեխ.)
  10. de Leon, Ferdinand M. (1995 թ․ հունիսի 1). «Lenin moves into Fremont—bronze statue moves from 'burbs to Fremont». The Seattle Times]. էջ B1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 Bjorhus, Jennifer (1996 թ․ հոկտեմբերի 18). «Lenin dusted off and on feet again—back home in Fremont». The Seattle Times]. էջ B1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Tsong, Nicole (2008 թ․ մայիսի 23). «At Royal Grinders, a toasty sub and a scoop (or 2) of gelato». The Seattle Times]. էջ H16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. Berner, Alan (2015 թ․ ապրիլի 13). «Lenin statue is loved, hated — and very Fremont». The Seattle Times]. էջ A1. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. 14,0 14,1 Berner, Alan (2015 թ․ ապրիլի 12). «Lenin statue is loved, hated — and very Fremont». The Seattle Times.
  15. Sainsbury, Brendan; Brash, Celeste (2014). Lonely Planet Seattle. Lonely Planet. էջ 357. ISBN 9781743218273.
  16. Cohen, Stephen (2017 թ․ հունիսի 1). «Fremont's Lenin in focus after removal of Confederate monuments». Seattle Post-Intelligencer.
  17. Bush, Evan (2015 թ․ սեպտեմբերի 11). «From Fremont to Berlin, Lenin sparks controversy». The Seattle Times.

Արտաքին հղումներ խմբագրել