Լենինգրադի արևելյան ինստիտուտ
Լենինգրադի արևելյան ինստիտուտ (ռուս.՝ Ленинградский восточный институт), բարձրագույն ուսումնական հաստատություն ԽՍՀՄ-ում, որը պատրաստել է արևելագետներ։ Գտնվել է Լենինգրադում։
Տեսակ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
---|---|
Հիմնադրված է | 1920 |
Լուծարված է | 1938 |
Երկիր | ԽՍՀՄ |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Պատմություն
խմբագրելԱրևելյան լեզուների Կենտրոնական ինստիտուտը հիմնադրվել է ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1920 թվականի սեպտեմբերի 7-ի դեկրետով (այլ աղբյուրների համաձայն` 1920 թվականի հոկտեմբերի 20-ի), Պետրոգրադում[1]։ Այն գտնվել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի ազգությունների և արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի ընդհանուր իրավասության ներքո։ Ինստիտուտի առջև խնդիր էր դրված պատրաստել աշխատողներ Արևելքում պրակտիկ գործունեության համար, ինչպես նաև գիտաշխատողներ արևելագիտության բուհերի և ակադեմիական հաստատությունների համար[2]։ Ինստիտուտում եղել են արաբերենի, հայերենի, վրացերենի, հնդկերենի, մոնղոլերենի, պարսկերենի, թուրքերենի և սարտարերենի բաժիններ[3]։
Ինստիտուտի ստեղծման գաղափարը պատկանում է Վլադիսլավ Կոտվիչին, նրա կազմակերպչական աշխատանքները շարունակվեցին մինչև 1920 թվականի աշունը։ Նա դարձավ նորաստեղծ ինստիտուտի առաջին ռեկտորը և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1922 թվականը։ 1923 թվականին ռեկտորի պաշտոնը զբաղեցրեց Պավել Վորոբյովը[4] (այլ տվյալներով 1922-1925 թվականներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր Սամոյլովիչը)[5]։
1922 թվականի օգոստոսի 8-ին բուհը վերանվանվեց Կենդանի արևելյան լեզուների Պետրոգրադի ինստիտուտ (ԿԱԼՊԻ), իսկ 1924 թվականին Կենդանի արևելյան լեզուների Լենինգրադի ինստիտուտ (ԿԱԼԼԻ)։
Սկզբում 1920-1925 թվականներին ինստիտուտը տեղակայված էր Ցերկովնի փողոցի (1923 թվականից` Բլոխինի փողոց) և Լյոբլյանսկի նրբանցքի հատման կետում գտնվող նախկին № 17 եկամտային տանը։ Այս շենքը սկզբում պատկանում էր ռազմական ինժեներ Նիկոլայ Պոլեշկոյին։ Այստեղ գործում էին Պոլուբինսկիների ընտանիքի կողմից հիմնադրված մասնավոր ուսուցչական դպրոցը, Վ. Պ. Կուզմինի երկու սեռերի ռեալական ուսումնարանը, Ն. Ա. Կուրենկովի ուսումնական արհեստանոցը։ ԽՍՀՄ ԿԳԿ-ի 1927 թվականի հունիսի 4-ի հրամանագրով ԿԱԼԼԻ-ին վերանվանվեց Ավել Ենուկիձեի անվան Լենինգրադի արևելյան ինստիտուտ։ 1926-1938 թվականներին ինստիտուտը եղել է ԽՍՀՄ ԿԳԿ-ի գիտական և կրթական հաստատությունների կոմիտեի ենթակայության ներքո (1937 թվականից` ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին կից)։
Հյուսիսային բաժամունք
խմբագրել1925 թվականին Լենինգրադի պետական համալսարանին կից բացվեց Հյուսիսային բաժանմունք։ 1926 թվականին այն փոխանցվեց ինստիտուտին «ԽՍՀՄ հյուսիսային և արևելյան ժողովուրդների ներկայացուցիչների բանվորական ֆակուլտետի» իրավունքներով։ Այնտեղ սովորում էին նաև մոնղոլ և տիբեթցի ուսանողներ։
Հյուսիսային բաժանմունքը գոյություն է ունեցել Լենինգրադի արևելյան ինստիտուտի կազմում երեք տարի և տեղակայված էր 1918 թվականից փակված Սանկտ Պետերբուրգի Հոգևոր ակադեմիայի շենքում[6]։
1929 թվականին բաժանմունքը վերանվանվեց Հյուսիսային ֆակուլտետի, այդ ժամանակ այնտեղ սովորում էին 292 ուսանողներ։ ԿԱԼԼԻ-ի Հյուսիսային բաժանմունքին կից 1926 թվականից մինչև նրա փակվելը գործել է կերպարվեստի խմբակ, որը մինչև 1929 թվականը ղեկավարել է նկարիչ Պ. Ի. Սոկոլովը[7]։
ԿԱԼԼԻ-ի Հյուսիսային բաժանմունքի բազայի վրա 1930 թվականին ստեղծվեց Հյուսիսային ժողովուրդների ինստիտուտը։
Ռեպրեսիաներ և ինստիտուտի փակում
խմբագրելԱրևելյան ինստիտուտը փակվեց 1938 թվականի հունիսին[8] ինստիտուտի բազմաթիվ դասախոսների և ուսանողների ձերբակալություններից հետո։ Ռեպրեսիաների ենթարկված մանկավարժների թվում էին չինագետներ Պավել Իվանովիչ Վորոբյովը, Վասիլի Միխայլովիչ Ալեքսեևը, Նիկոլայ Ալեքսանդրովիչ Նևսկին, Բորիս Ալեքսանդրովիչ Վասիլևը, թյուրքագետներ, ԼՊՀ-ի պրոֆեսոր և ակադեմիկոս Ալեքսանդր Նիկոլաևիչ Սամոյլովիչը, Նիկոլայ Գեորգիևիչ Տալանովը, Նիկոլայ Իոսիֆովիչ Կոնրադը, ճապոնագետ և լեզվաբան Դմիտրի Պետրովիչ Ժուկովը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Годом ранее, в 1919 году был расформирован факультет восточных языков Императорского Санкт-Петербургского университета
- ↑ Кононов А. Н., Иориш И. И. Ленинградский Восточный Институт. Страница истории советского востоковедения. - М., «Наука», 1977.
- ↑ В ЛГУ в это время востоковедение было представлено на Факультете общественных наук, образованном в 1919 году путём объединения факультета восточных языков, историко-филологического и юридического факультетов.
- ↑ В 1921 году - управляющий делами ЦИЖВЯ, с мая 1922 - помощник ректора, с 1923 - ректор, в 1926-1930 годах был одновременно директором Русского музея - см. Биографическая справка
- ↑ Алпатов В. М. Мартиролог востоковедной лингвистики
- ↑ Смирнова Т. М. Ленингрда центр просвещения народов Севера в 20-30-е гг. XX в.
- ↑ Мусянкова Н. А. Любители и профессионалы: художественная студия Института народов Севера (1926-1941)
- ↑ Кононов А. Н., Иориш И. И. «Ленинградский Восточный Институт. Страница истории советского востоковедения». - М., «Наука», 1977.
- ↑ «Расстрелянная наука». «Новая газета» — Спецвыпуск «Правда ГУЛАГа» от 07.07.2008 №6 (6). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.