Լեյլա Ա. Շարաֆ

հորդանանցի քաղաքական գործիչ

Լեյլա Ա. Շարաֆ (Leila A. Sharaf, 1940[1], Բեյրութ, Լիբանան[2]), Հորդանանի Սենատի նախկին անդամ, Հորդանանի մշակույթի և տեղեկատվության նախարար (1984-1985)։

Լեյլա Ա. Շարաֆ
 
Կրթություն՝ Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1940[1]
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան[2]

Վաղ կյանք խմբագրել

Շարաֆը ծնվել է 1940 թվականին, Բեյրութում[3]։ 1959 թվականին բակալավրի աստիճան ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանից, 1965 թվականին նույն համալսարանից՝ Արաբերեն գրականության մագիստրոսի աստիճան[4]։

Գործունեություն խմբագրել

Շարաֆը Ֆիլադելֆիայի համալսարանի (Հորդանան) և Պաղեստինի միջազգային հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահն է, բացի Բեյրութի ամերիկյան համալսարանի, Նուր ալ-Հուսեյն հիմնադրամի, Արաբական բաց համալսարանի, Քուվեյթի, Արևելյան հետազոտությունների ամերիկյան կենտրոնի, Հուսեյն թագավորի հիմնադրամի և Արաբական մտածողության ֆորումի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված լինելուց[3][5]։ Եղել է նաև Բնապահպանական թագավորական ընկերության նախագահը[4]։

Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի խնդրանքով Շարաֆը կառավարության կազմին միացել է 1984 թվականին որպես Մշակույթի և տեղեկատվության առաջին նախարար։ Նրա օրոք Հորդանանի ԶԼՄ-ների համար որոշակի սահմանափակումներ վերացան։ Տաս ամիս անց նա հրաժարական տվեց, երբ Հուսեյնը լրատվամիջոցներին հանդիմանեց որպես «իրականության, գիտելիքի և պատասխանատվության սահմանները գերազանցող»։ Նրա հրաժարականը համարձակ քայլ էր այն երկրում, որտեղ ուղղակի քաղաքական ընդդիմությունը չէր ընդունվում և նրա մասին մեջբերում էին որպես «միակ մարդը կառավարության կազմում»[5][6]։ 1989 թվականին Շարաֆը դարձել է Սենատի անդամ։ Եղել է նաև Ժամանակակից մտքի արաբական հիմնադրամի փոխնախագահ և օգնել է Հորդանանում հիմնել ուղեղի կաթված ունեցողների հիմնադրամ[3][5]։

Անձնական կյանք խմբագրել

1965 թվականին Լեյլան ամուսնացել է Հաշիմյան դինաստիայի անդամ, Հուսեյն I Իբն Թալալի զարմիկ, դիվանագետ Աբդելհամիդ Շարաֆիի հետ, որը հետագայում դարձել է Հորդանանի վարչապետ։ Աբդելհամիդ Շարաֆը մահացել է սրտի կաթվածից 1980 թվականին։ Նրանք ունեն երկու որդի[5][6][7]։ Լեյլա Շարաֆը մտերիմ է Նուր ալ-Հուսեյնի հետ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.ndi.org/sites/default/files/2240_jo_womengov_english_5.pdf
  2. 2,0 2,1 2,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. 3,0 3,1 3,2 Publitec Publications (2007). Who's Who in the Arab World 2007-2008. Walter de Gruyter. էջ 740. ISBN 978-3-11-093004-7.
  4. 4,0 4,1 «HE Leila A. Sharaf». American University of Beirut. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «HE Dr. Leila Sharaf». Takreem. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 Curtius, Mary (1985 թ․ փետրվարի 25). «Jordan all abuzz as woman quits office over press freedom». The Christian Science Monitor. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Cody, Edward (1980 թ․ հուլիսի 4). «Jordanian Premier Sharaf Dies at 41». The Washington Post. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Brooks, Geraldine (2010). Nine Parts of Desire: The Hidden World of Islamic Women. Knopf Doubleday Publishing Group. էջ 125. ISBN 978-0-307-43445-6.