Լեյլա Ալ Սոլհ (արաբ․՝ ليلى الصلح حمادة‎‎, 1946, Բեյրութ, Լիբանան), լիբանանցի քաղաքական գործիչ, Alwaleed Philanthropies հումանիտար հիմնադրամի փոխնախագահ, Լիբանանի արդյունաբերության նախարար (2004-2005)։

Լեյլա Ալ Սոլհ
արաբ․՝ ليلى الصلح حماده‎‎
Ծնվել է1946
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունSaud
Կրոնիսլամ
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Ռիադ աս-Սոլհ
Զբաղեցրած պաշտոններcommerce minister?
Պարգևներ և
մրցանակներ
 Leila Al Solh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեյլա Ալ Սոլհը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ Լիբանանի վարչապետ (1943-1945) Ռիադ Ալ Սոլհի կրտսեր դուստրն է[2], Սաուդյան թագավորության ընտանիքի անդամ, գործարար, միջազգային ներդրող Ալ Վալիդ իբն Թալալ Ալ Սաուդի հորաքույրը[3][4]։ Լեյլա Ալ Սոլհը սովորել է Բեյրութի Սուրբ Հովսեփի համալսարանում[5]։

2004-2005 թվականներին Լեյլա Ալ Սոլհը վարչապետ Օմար Քարամի պաշտոնավարման օրոք եղել է արդյունաբերության նախարար[2][6][7][8]։ Ալ Սոլհը Alwaleed Philanthropies հումանիտար հիմնադրամի փոխնախագահն է հաստատության հիմնադրումից՝ 2003 թվականի օգոստոսից ի վեր[5]։ Նրա ղեկավարության ներքո հիմնադրամը իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ՝ աջակցելու կրթության, առողջապահության և հասարակական կազմակերպությունների ամբողջ երկրում[9]։

Հրապարակումներ խմբագրել

Լեյլա Ալ Սոլհը Լիբանանի մասին հրատարակել է երկու գիրք[5]՝

  • (2009). Les élections de 2009, les enjeux culturels (2009 թվականի ընտրություններ, մշակութային հարցեր), L’Orient - Le Jour (Հատուկ հրատարակություն)
  • (2008). Un Liban à retrouver (Վերադարձ Լիբանան), L’Orient - Le Jour (Հատուկ հրատարակություն)

Մրցանակներ խմբագրել

2008 թվականի մարտի 12-ին Լեյլա Ալ Սոլհը Բենեդիկտոս XVI-ի կողմից արժանացել է պապական մեդալի հումանիտար հիմնադրամում աշխատանքների և կրոնական հանդուրժողականություն քարոզելու համար[2][10]։

Ալ Սոլհը համարվում է Մերձավոր Արևելքի ամենահզոր կանանցից մեկը։ 2008 թվականին նա ճանաչվել է ամենահզոր երեք կանանցից մեկը[11]։ 2011 թվականին Ամենահզոր 100 արաբ կանանց շրջանակում Ալ Սոլհը եղել է 4-րդը[12], 2012 թվականին Arabian Business ամսագրի կողմից 100 արաբ կանանց մեջ ճանաչվել է 17-րդ հզոր կինը[2], 2012 թվականին Arabian Business-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ 39-րդ կինը[9]։

Ընտանիք խմբագրել

Ալ Սոլհն ամուսանցել է Լիբանանի Կրթության նախկին նախարար Մաջիդ Համադեի հետ[11]։ Ունի երկու դուստր և մեկ որդի։ Աղջիկներից մեկը 2005 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուկլտետը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.usj.edu.lb/news.php?id=5168
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Leila Al Solh». Arabian Business. 2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  3. «The Republic of Lebanon». Worldwide Guide to Women in Leadership. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. Nada Raad; Nafez Kawas (2004 թ․ հոկտեմբերի 27). «Karami unveils final Cabinet lineup». The Daily Star. Beirut. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Vice President of Alwaleed bin Talal Humanitarian Foundation». Alwaleed Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Leila Al Solh» (PDF). World Association of girl guides and girl scoutes. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  7. Rola el Husseini (2012 թ․ հոկտեմբերի 15). Pax Syriana: Elite Politics in Postwar Lebanon. Syracuse University Press. էջ 250. ISBN 978-0-8156-3304-4. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  8. David S. Sorenson (2009 թ․ նոյեմբերի 12). Global Security Watch—Lebanon: A Reference Handbook. ABC-CLIO. էջ 88. ISBN 978-0-313-36579-9. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  9. 9,0 9,1 «Leila El Solh». Arabian Business. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «Pope Benedict XVI Awards Alwaleed bin Talal Humanitarian Foundation in Lebanon & Ms. Leila El Solh, Vice Chairman of the Foundation Pontifical Medal at Vatican». Zawya. 2008 թ․ մարտի 14. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  11. 11,0 11,1 «Leila Al Solh Hamadeh». Fanoos Encyclopedia. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  12. «Leila Al Solh». Arabian Business. 2011. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
  13. «AUB in the news». American University of Beirut. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.