Լա Պալոմա (Ուրուգվայ)
Լա Պալոմա (իսպ.՝ La Paloma), ծովափնյա առողջարանային ոչ մեծ քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Ընկած է Ուրուգվայի ազգային թիվ 10 ավտոմայրուղու 244-րդ կիլոմետրի մոտակայքում՝ թիվ 15 ավտոմայրուղու հետ դրա հատման վայրի մոտ, մերձակա Լա Պեդրերա քաղաքից 8, Խոսե Ֆարո Իգնասիո քաղաքից՝ 53 կիլոմետր հեռավորության վրա, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Լա Պալոմա | ||
իսպ.՝ La Paloma | ||
Երկիր | Ուրուգվայ | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | ▲3495 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | America/Montevideo? | |
Հեռախոսային կոդ | 4479 | |
Փոստային դասիչ | 27001 | |
Պաշտոնական կայք | rocha.gub.uy/portal/index.php?seccion=la-paloma | |
|
Պատմություն
խմբագրելԼա Պալոման հիմնադրվել է 1874 թվականի սեպտեմբերի 1-ին[2]։ 1939-ի նոյեմբերի 8-ին բնակավայրն ստացել է Pueblo-ի (գյուղի)[3], 1982-ի հոկտեմբերի 18-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[4]։ 1940-ական թվականներին առողջարանային թաղամասերն ընդարձակվել են՝ ըստ անվանի ճարտարապետ Խուան Անտոնիո Սկասոյի պատրաստած-պլան-նախագծի[5]։
Առողջարանային այս փոքր, խաղաղ քաղաքն ունի բազմաթիվ լողափեր, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտավորապես քսան կիլոմետր։ Բնակավայրում մշտապես ապրողների թիվը շուրջ երեքուկես հազար է։ Ամռանը, հատկապես հունվար-փետրվար ամիսներին, հանգստացողների հսկայական հոսքի հաշվին բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է մինչև երեսուն հազարի։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով Լա Պալոմայի մշտական բնակիչների թվաքանակը եղել է 3.495 [6], տների, բնակարանների, կացարանների թիվը՝ 4.633[7]:
Տարին | Բնակչությունը | |
---|---|---|
1963 | 818 | 716 |
1975 | 1,389 | 1,297 |
1985 | 2,235 | 1,686 |
1996 | 3,084 | 2,814 |
2004 | 3,202 | 3,583 |
2011 | 3,495 | 4,633 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2][8]
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի համայնապատկերը
-
Balconada անվանումը կրող լողափը
-
Լողափերից մեկը
-
Սերֆինգիստների լողափը
-
Փարոսի մերձակա լողափը
-
Լա Պալոմայի փարոսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Población por grupo decenal de edades, según área, localidad y sexo. Rocha (իսպ.) — Instituto Nacional de Estadística (Uruguay).
- ↑ 2,0 2,1 «Statistics of urban localities (1963–2004)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «LEY N° 9.888». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1939. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Ley Nº 15.333». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1982. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ |título=Breve relato del desarrollo urbano de La Paloma (1875-2002)|url=http://www.rochainfo.com/balneario/urpal.htm%7Cfechaacceso=20(չաշխատող հղում) de marzo de 2015}}
- ↑ «Censos 2011 Cuadros Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Censos 2011 Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «1963–1996 Statistics / L». Instituto Nacional de Estadística de Uruguay. 2004. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.