Լա Դիգ (ֆրանսերեն, անգլ.՝ La Digue), Սեյշելյան կղզիներից մեկը։ Տեղակայված է Հնդկական օվկիանոսում, պատկանում է Սեյշելյան կղզիներ պետությանը։

Լա Դիգ կղզի
Տեսակկղզի
Երկիր Սեյշելյան կղզիներ
Վարչատարածքային միավորՍեյշելյան կղզիներ
ՎայրՀնդկական օվկիանոս
Մասն էՍեյշելյան կղզիներ
Երկարություն5 կմ
Լայնություն3 կմ
Մակերես10
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Լա Դիգը Սեյշելյան կղզեխմբի առավել խոշոր կղզիներից է, գտնվում է Պրասլեն և Մաե կղզիների հարևանությամբ՝ Մաեից 43 կմ հյուսիս-արևելք և Պրասլենից՝ 6 կմ հեռավորության վրա, որոնց հետ կապված է լաստանավային հաղորդակցությամբ։ Կղզին ունի մոտավորապես 3-4 կմ չափսեր։

Պատմություն

խմբագրել

Կղզին բացվել է 1744 թվականին, սակայն անվանումը ստացել է 1768 թվականին, երբ կղզի է այցելել ֆրանսիացի ծովագնաց Մարկ Ժոզեֆ Մարիոն-Դյուֆրենը[1]։

Բնակչություն

խմբագրել

Կղզում ավելի քան 2 հազար բնակիչ է ապրում։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Կղզում գտնվում է այն բունգալոն, որտեղ նկարահանվել են 1977 թվականի «Մնաս բարով, Էմանուել» ֆրանսիական ֆիլմի տեսարանները։
  • Պայմանավորված նախկինում ավտոմեքենաների օգտագործման արգելքով՝ ենթադրվում է, որ կղզու ամենատարածված տրանսպորտը հեծանիվն ու լծասարքն է։ Ներկայումս կղզում կա տաքսի և ավտոարհեստանոց, իսկ 800 տնային տնտեսություններից 27-ը 2010 թվականին ունեցել է մոտոհրաձգային տրանսպորտ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
  2. «Путешествие на остров Ла Диг: Интересные факты о Ла Диг: передвижение по острову». Путешествие на остров Ла Диг. 2013 թ․ ապրիլի 25. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել