«Լարրիի կյանքը» (The Life of Larry), ամերիկյան մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկրահանվել է 1995 թ.։ Այն Սեթ Մաքֆարլեյնի դեբյուտն է։ Այս մուլտֆիլում առաջին անգամ հայտնվում են «Գրիֆինների ընտանիքը» հայտնի մուլտսերիալի հիմնական նախատիպերը։

Լարրիի կյանքը
անգլ.՝ The Life of Larry and Larry & Steve
Տեսակկինոնկար
Ժանրմանկական ֆիլմ
ՌեժիսորՍեթ ՄաքՖարլեյն
ՍցենարիստՍեթ ՄաքՖարլեյն
ՀնչյունավորումՆյուտ Գինգրիչ
ՊրոդյուսերՍեթ ՄաքՖարլեյն
ԵրաժշտությունՍեթ ՄաքՖարլեյն և Ռոն Ջոնս
ԽմբագիրՍեթ ՄաքՖարլեյն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՌոդ Այլենդի դիզայնի դպրոց
ԴիստրիբյուտորՌոդ Այլենդի դիզայնի դպրոց
Տևողություն615 վայրկյան
Թվական1997

Նախապատմություն խմբագրել

«Լարրիի կյանքը» մուլտֆիլը ստեղծվել է Սեթ Մաքֆարլեյնի կողմից 1995 թվականին, որպես դիպլոմային աշխատանք, երբ նա սովորում էր Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում (Rhode Island School of Design)[1][2]։ Նրա աշխատանքի ղեկավարը, ներշնչվելով ստեղծագործությունից, մուլֆիլմն առաջարկում է Hanna-Barbera ստուդիային, ոին էլ մեծ սիրով այն եթեր է հեռարձակում[3]։ Հաջողությունից ոգեշնչված Մաքֆարլեյնը երկու տարի անց նկարահանում է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Լարին և Ստիվը»։ Այս մուլտֆիլմը ցուցադրվել է Cartoon Network հեռուստաալիքի «The Cartoon Cartoon Show» հաղորդման ժամանակ։ Այս երկու մուլտֆիլմը դիտելուց հետո FOX հեռուստաընկերության գործադիր պրոդյուսորները Մաքֆարլեյնին առաջարկում են ստեղծել մուլտսերիալ, գլխավոր հերոսներ՝ Լարիի (ով վերածվեց Փիթեր Գրիֆֆի) և Սթիվի (ով դարձավ Բրայան) մասնակցությամբ[4]։ Նոր մուլտսերիալի պիլոտային սերիայի համար Սեթին հատկացրեցին 50 000 դոլար[5], և վերջինս իր աշխատանքը ներկայացրեց կես տարի անց, ինչպես և խոստացել էր[3]։ Առաջին սերիան դուր եկավ հեռուստաընկերության ղեկավարությանը, և կնքվեց նոր պայմանագիր, ըստ որի Սեթ Մաքֆարլեյնը պետք է ստեղծեր 30 էպիզոդներից բաղկացած «Գրիֆֆինների» առաջին եթերաշրջանը[6]։ Պայմանագրի գումարը մուլտիպլիկացիոն եթրաշրջանի համար 2 000 000 դոլար էր[7]։

Ստեղծում խմբագրել

Ռեժիսոր՝ Սեթ Մաքֆարլեյն
Պրոդյուսեր՝ Դևիս Դոի, Շերրի Գյունտեր և Լարրի Հյուբեր
Սցենարի հեղինակ՝ Սեթ Մաքֆարլեյն
Դերերը կարդացին՝ Սեթ Մաքֆարլեյնը, Նյուտ Գինգրիչը (կամեո) և Խան Չանգը
Կոմպոզիտորներ՝ Ռոն Ջոունս, Բոդի Չանդլեր և Գերի Լայոնելլի
Մոնատաժ՝ Ուիլյամ Դեբուա, Պոլ Դուգլաս, Ջինա Լամար և Ջոն Ֆորրեստ Նիսս

Սյուժե խմբագրել

Էպիզոդը չի սկսվում անիմացիայով, Սեթ Մաքֆարլեյնը պատմում է սպասվող մուլտֆիլմի և կերպարների մասին։

Մենք ծանոթանում ենք Կամմինգսների (Cummings) ընտանիքի հետ. ընտանիքի գլուխ՝ ալարկոտ և անճարակ Լարրիի, նրա կինը՝ Լոիս, նրանց որդին՝ փոքրիկ և գեր Միլտ անունով պատանին և ցինիկ խոսացող շուն՝ Սթիվը։

Լարրին զգում է, որ իրենց ընտանեկան հարաբեությունները Միլտի հետ աստիճանաբար մարում են, այդ պատճառով էլ նա օգնության է կանչում Սթիվին, և նրանք միասին մտածում են թե ինչեպես կարելի է վերադարձնել երբեմնի որդիական կապվախությունը։

Մշակութային երևույթների հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lenburg, Jeff (2006). Who's who in animated cartoons: an international guide to film & television's award-winning and legendary animators (Illustrated ed.). New York: Applause Theatre & Cinema Books. էջ 221. ISBN 978-1-55783-671-7.
  2. «Seth MacFarlane — Profile» Արխիվացված 2009-02-20 Wayback Machine. (անգլերեն) Online. Retrieved December 20, 2007.
  3. 3,0 3,1 "Family Guy Seth MacFarlane to speak at Class Day: Creator and executive producer of 'Family Guy' will headline undergraduate celebration Արխիվացված 2012-04-18 Wayback Machine. Harvard Gazette. Retrieved December 21, 2007.
  4. Bartlett, James (2007 թ․ մարտի 12). «Seth MacFarlane – he's the "Family Guy"». greatreporter.com. Presswire Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 31-ին. « ... his company, Fuzzy Door Productions ...»
  5. Andreeva, Nellie (2008 թ․ մայիսի 5). «"Family Guy creator seals megadeal». (անգլերեն). Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.
  6. Фактически, первый сезон, в итоге, получился из семи серий
  7. Dean, Josh (2008 թ․ հոկտեմբերի 13). «Seth MacFarlane's $2 Billion Family Guy Empire». Fast Company. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. The Life of Larry (1995) — Movie connections