Լարվածության գլխացավն ամենատարածվածն է առաջնային գլխացավերի շարքում, կազմում է դեպքերի մոտ 90%֊ը։ Այն անվանում են նաև սթրեսոգեն, հասարակ, գլխամաշկի մկանների լարվածության գլխացավ, «նևրոտիկ գլխարկ»։ 1988 թվականից ամբողջ աշխարհում ընդունված է լարվածության գլխացավ տերմինը[2]։

Լարվածության գլխացավ
Տեսակախտանիշ, հիվանդություն և ախտանիշ կամ նշան
Պատճառանհայտ
Հիվանդության ախտանշաններգլխացավ[1]
Բուժաքննությունֆիզիկալ զննում
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն[1]
ՀՄԴ-9307.81 և 339.1
ՀՄԴ-10G44.2
ԲուժումՑավազրկող դեղամիջոցներ[1] և tricyclic antidepressant?[1]
 Tension headache Վիքիպահեստում

Էպիդեմիոլոգիա խմբագրել

 
Լարվածության գլխացավ զգացող կին

Լարվածության տիպի գլխացավով տառապում է աշխարհի բնակչության 20,8% կամ 1,6 միլիարդը[3]։ Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Հաճախ այն կանանց մոտ առաջանում կամ սրվում է դաշտանից առաջ[4]։ Լարվածությամբ պայմանավորված գլխացավը չի պատահում ամսական 15 օրից ավելի հաճախակի և տևում է 4-6 ժամ։

Կլինիկական ախտանշաններ խմբագրել

Այն հիվանդները, ովքեր տառապում են գլխացավի այս տիպով, գանգատվում են ճնշող, ձգող ցավերից։ Ըստ տեղակայման գլխացավն անպայման երկկողմանի է, սակայն մի կողմը կարող է ցավել ավելի ուժեղ։ Հիվանդները բավականին պատկերավոր են նկարագրում իրենց ցավերի տեղակայումը՝ «գլուխը կարծես ձգում են օղակապով, մամլակով, կամ զգում են ծանր սաղավարտի առկայություն»։ Գլխացավի գագաթնակետին ի հայտ են գալիս այլ ախտանշաններ ևս՝ լուսավախություն, ձայնավախություն, անորեքսիա կամ սրտխառնոց։ Որպես կանոն այս ախտանշանները միասին չեն դիտվում։

Սակայն, եթե ցավն ունի քրոնիկ ընթացք՝ նոպայի գագաթնակետին ուղեկցող ախտանշանները կարող են ներկա լինել[5]։

Պատճառներն ու նպաստող գործոնները խմբագրել

Լարվածության գխացավը կարող է զարգանալ տարբեր պատճառներով։

  • Սթրես․ այն առաջանում է օրվա 2-րդ կեսին՝ երկար, լարված աշխատանքային օրվա արդյունքում;
  • Անքնություն;
  • Անհարմար աշխատանքային դիրք և պայմաններ;
  • Անկանոն սննդակարգ;
  • Հիպոգլիկեմիա, հիպերկապնիա, հիպօքսիա;
  • Արտաքին միջավայրի շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճան;
  • Տագնապալի իրավիճակ;
  • Դեպրեսիա;
  • Հիպերթերմիա;
  • Զարկերակային գերճնշում և թերճնշում;
  • Հորմոնալ խանգարումներ;
  • Կոֆեինի և այլ հոգեխթանիչների գերդոզավորում;
  • Նախադաշտան։

Էթոլոգիան և պաթոգենեզը խմբագրել

Վարկածներից մեկը պնդում է, թե լարվածության գլխացավն առաջանում է աչքի ցիլիար մկանի, դեմքի միմիկայի մկանների, պարանոցի, մեջքի մկանների գերլարվածության հետևանքով։ Մկաններում կուտակվում է կաթնաթթու, որն էլ բերում է դրանց հոգնածությանը, և առաջանում է ցավի զգացողություն։ Մեծ ազդեցություն ունի անոթների սեղմումը գլխի մկանների կծկման պատճառով, ինչն էլ բերում է ուղեղի արյան շրջանառության խանգարմանը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ պատճառն ուղեղում գտնվող ցավի տարբերակման կենտրոնների ոչ ճիշտ աշխատանքն է ։

Բուժումն ու պրոֆիլակտիկան խմբագրել

Լարվածության գլխացավի բուժման ժամանակ օգտագործվում են հակադեպրեսանտներ, ինչպես նաև մկանների լարվածությունը թուլացնող դեղեր, որոնց արդյունավետությունը լիարժեք ապացուցված չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kahriman A., Zhu S. Migraine and Tension-Type Headache // Seminars in NeurologyThieme Medical Publishers (Germany), 2018. — Vol. 38, Iss. 6. — P. 608—618. — ISSN 0271-8235; 1098-9021doi:10.1055/S-0038-1673683PMID:30522135
  2. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20961988
  3. https://doi.org/10.1002%2F14651858.CD011681
  4. Vos, T (2012 թ․ դեկտեմբերի 15). «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010». Lancet. 380 (9859): 2163–96. doi:10.1016/S0140-6736(12)61729-2. PMID 23245607.
  5. Headache Classification Subcommittee of the International Headache Society (2004). «The International Classification of Headache Disorders: 2nd edition». Cephalalgia. 24 (Suppl 1): 9–160. doi:10.1111/j.1468-2982.2004.00653.x. PMID 14979299. as PDF Արխիվացված 2010-03-31 Wayback Machine

Գրականություն խմբագրել

Նյարդաբանություն