Լարս Հալլ
Լարս Գյորան Իվար Հալլ (շվեդերեն՝ Lars Göran Ivar Hall, ապրիլի 30, 1927[1], Կարլսկրունա, Շվեդիա - ապրիլի 26, 1991[1], Տեբյու), ժամանակակից հնգամարտ մարզաձևի շվեդ նշանավոր ներկայացուցիչ, որը մասնակցել է 1952 և 1956 թվականների ամառային օլիմպիական խաղերին։ Այդ երկու օլիմպիադաներում էլ անհատական հաշվարկում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, արժանացել ոսկե մեդալների[2][3]։ Բացի այդ, 1952 թվականի օլիմպիական խաղերում թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել Շվեդիայի հավաքականի կազմում և պարգևատրվել է նաև արծաթե մեդալով:Այդ նույն՝ 1952 թվականի օլիմպիական խաղերում դարձել է ժամանակակից հնգամարտի ասպարեզում առաջին օլիմպիական չեմպիոնը, որը քաղաքացիական անձ էր և ոչ թե զինվորական[4]։ Նա եղել է նաև առաջին ժամանակակից հնգամարտիկը, որը չեմիոն է հռչակվել օլիմպիական երկու խաղերում։ Բացի այդ, Լարս Հալլը ձեռք է բերել մարզական այլ նվաճումներ, մասնավորապես՝ անհատական հաշվարկում դարձել է աշխարհի կրկնակի (1950, 1951 թթ.), թիմային հաշվարկում՝ քառակի չեմպիոն (1949, 1950, 1951 և 1953 թթ.):
Լարս Հալլ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | հնգամարտիկ և pentathlete |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 30, 1927[1] |
Ծննդավայր՝ | Կարլսկրունա, Շվեդիա |
Մահվան ամսաթիվ՝ | ապրիլի 26, 1991[1] (63 տարեկան) |
Մահվան վայր՝ | Տեբյու |
Մարզական իր նվաճումների համար Լարս Հալլը 1956 թվականին պարգևատրվել է Svenska Dagbladets guldmedalj ոսկե մեդալով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ http://www.sports-reference.com/olympics/athletes/li/bo-lindman-1.html%7Ctítulo=Biografia, perfil e estatísticas olímpico do(a) atleta no Sports-Reference.com|lingua=inglês|autor=|data=|publicado=Sports Reference, LLC|acessodata=15 de setembro de 2015}}
- ↑ http://www.sports-reference.com/olympics/athletes/ha/lars-hall-1.html%7Ctytuł=Lars Hall Biography and Olympic Results|data=|opublikowany=sports-reference.com|język=en|data dostępu=2 stycznia 2013}}
- ↑ «Lars Hall Olympic Results»։ sports-reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2012-07-16
Արտաքին հղումներԽմբագրել
Լարս Հալլ Վիքիպահեստում |
- Ларс Халль. Олимпийские игры. Archived 2008-12-29 at the Wayback Machine.