Լարի Ֆլինտ (անգլ.՝ Larry Flynt, նոյեմբերի 1, 1942(1942-11-01)[1][2], Salyersville, Կենտուկի, ԱՄՆ - փետրվարի 10, 2021(2021-02-10)[3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][2]), ամերիկացի հրատարակիչ և «Larry Flynt Publications[en]*» (LFP) ընկերության ղեկավար։

Լարի Ֆլինտ
անգլ.՝ Larry Flynt
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1942(1942-11-01)[1][2]
ԾննդավայրSalyersville, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 10, 2021(2021-02-10)[3][4] (78 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունհրատարակիչ, ձեռնարկատեր, ինքնակենսագիր, լրագրող և քաղաքական գործիչ
ԱմուսինAlthea Flynt?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքlarryflynt.com
 Larry Flynt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մագոֆին շրջանում (Կենտուկի նահանգ)։ 1958 թվականին 15 տարեկան հասակում գնացել է բանակ։ 1964 թվականին նա սթրիփ-ակումբ բացեց Դեյտոնում (Օհայո նահանգ) և 1970 թվականին ևս ութ ակումբ ուներ Կոլումբուսում, Թոլեդոյում, Ակրոնում և Քլիվլենդում։

1974 թվականի հուլիսին Ֆլինտը հրապարակեց «Hustler»-ի առաջին համարը, ինչը Hustler փոստային առաքանու հետագա զարգացումն էր, որը նա օգտագործել էր որպես էժան գովազդ իր բիզնեսի զարգացման համար։ Ամսագիրը թողարկեց ոչ այնքան վստահ, բայց ի վերջո հասավ 3 մլն տպաքանակի։ Դա տեղի է ունեցել մինչև Flint-ը ներգրավված է եղել բազմաթիվ իրավական մարտերում, որոնք բռնկվել են պոռնոգրաֆիայի սահմանափակման կողմնակիցների և Միացյալ Նահանգներում խոսքի ազատության պաշտպանների միջև։ Բավական է հիշել 1973 թվականի Միլլերի գործը՝ Կալիֆոռնիայի դեմ, Առաջին ուղղման անպարկեշտության մասին կետով։

1976 թվականին Ֆլինտը հիմնել է Larry Flynt Publications (LFP) մասնավոր ընկերությունը։

1978 թվականին Lարին դարձել է Ջոզեֆ Ֆրանկլինի (հայտնի ռասիստ մարդասպան[6][7]) կրակոցի զոհը, այդ ժամանակից ի վեր ստիպված է տեղաշարժվել սայլակով։

1988 թվականին Ֆլինտն ու նրա փաստաբան Ալան Այզեքմանը ԱՄՆ Գերագույն դատարանում շահել են Ջերի Ֆալուելի դեմ «Հասթլեր» ամսագրի պատմական գործը։ Այս գործընթացում դատական համակարգը հանդես է եկել ի պաշտպանություն Լարի Ֆլինտի, վճռելով, որ Ջերի Ֆալուելի նման հայտնի հրապարակային գործիչը չի կարող սահմանափակել Լարի Ֆլինտի խոսքի ազատությունը առաջին փոփոխության շրջանակներում։

1996 թվականին լույս է տեսել «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի» կենսագրական ֆիլմը։ Նույն թվականին Ֆլինտը ինքնակենսագրություն հրապարակեց՝ «An Unseemly Man: My Life as a Pornographer, Pundit, and Social Outcast» (ISBN 978-0787111786):

1996 թվականին Լորա Կիպինսը գրել է «Bound and Gagged: Pornography and the Politics of Fantasy in America» գիրքը, որը ներառում էր Hustler «(Male) Desire and (Female) Disgust: Reading Hustler» ամսագրի նրա վերլուծությունը։

2001 թվականին Լարի Ֆլինտի ունեցվածքը գնահատվեց 400 միլիոն դոլար[8]։

2017 թվականին Լարի Ֆլինտը հայտարարել է 10 մլն դոլարի պարգևատրման մասին այն բանի համար, ով կտրամադրի նյութեր, որոնք կնպաստեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթին[9]։

Ֆլինտը 4 գրքերի հեղինակ է՝

  • 1. The Secret Life of Ronald Reagan (1984, Hustler Press).
  • 2. An Unseemly Man, My Life as a Pornographer, Pundit and Social Outcast (1996, Dove Books) (ISBN 978-0787111786).
  • 3. Sex, Lies & Politics, The Naked Truth (2004, Kensington Books) (ISBN 978-0758204837)(2006, АСТ) (ISBN 5-17-035783-4, 5-9713-2912-X).
  • 4. One Nation Under Sex (2011, Palgrave Macmillan) (ISBN 978-0230105034).

Լարի Ֆլինտը ամուսնացած է եղել 5 անգամ, չորրորդ կինը՝ Ալտեա Ֆլինտը մահացել է։ Հինգ երեխաների հայր է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.nytimes.com/2021/02/10/business/media/larry-flynt-dead-hustler-magazine.html
  3. 3,0 3,1 3,2 https://www.tmz.com/2021/02/10/larry-flynt-dead-dies-hustler-founder/
  4. 4,0 4,1 4,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. 5,0 5,1 5,2 https://www.bbc.com/mundo/noticias-56020621
  6. «Joseph Paul Franklin — Profile of Serial Killer Joseph Paul Franklin». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. Serial Killers Crime and Criminals and Murderers
  8. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  9. Have dirt that could impeach Trump? Larry Flynt will pay you $10 million.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Ֆլինտ» հոդվածին։