Լարիսա Ստեփանյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լարիսա Ալեքսանդրի Ստեփանյան (ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 20-ին, Լուգանսկ քաղաքում, Ուկրաինա ԽՍՀ), խորհրդային պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ է 1940 թվականից։

Լարիսա Ստեփանյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 20, 1914(1914-12-20)
Վախճանի օր 1993
 
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Դոնի Ռոստովի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը (1936 թվական)։ 1941-1948 թվականներին Ստեփանյանը եղել է ՀԽՍՀ ֆինժողկոմի, 1948-1950 թվականներին՝ Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղսովետի գործկոմի նախագահի, 1950-1954 թվականներին՝ ՀԽՍՀ Սինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1953 թվականից՝ համատեղությամբ, 1954 թվականից՝ ֆինանսների մինիստր։ 1959-1975 թվականներին՝ կրկին ՀԽՍՀ Սինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ ՀԿԿ 14-25 համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ՀԿԿ վերստուգիչ հանձաժողովի (1948-1951) ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի անդամության թեկնածու (1951-1956) և անդամ (1956-1976)։ ՀԽՍՀ 3-9 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 129