Լարիսա Սախյանովա
Լարիսա Պետրովնա Սախյանովա (փետրվարի 13, 1930[1], Տունկինսկի շրջան, Buryat Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2001, Ուլան-Ուդե, Ռուսաստան), բալետի բուրյաթ խորհրդային արտիստուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1963 թվական)։
Լարիսա Սախյանովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1930[1] |
Ծննդավայր | Տունկինսկի շրջան, Buryat Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 8, 2001 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ուլան-Ուդե, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | բալետի պարող, քաղաքական գործիչ և բալետի ուսուցիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1937-1942 թվականներին և 1945-1946 թվականներին սովորել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946 թվականից՝ Բուրյաթիայի օպերայի և բալետի թատրոնի (Ուլան Ուդե) մենապարուհի։
Հանդես է եկել ժամանակակից և դասական խաղացանկի հիմնական դերապարերով՝ Սյուիմբիկե (Յարուլինի «Շուրալե»), Ժիզել (Ադանի «Ժիզել»), Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Անգարա (Կնիպպերի և Յամպիլովի «Գեղեցկուհի Անգարան», Գլինկայի անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ, 1972 թվական)։
1961-1983 թվականին ղեկավարել է Ուլան Ուդեի պարարվեստի ուսումնարանը։ Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։
ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Сахьянова Лариса Петровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 131)։ |