Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյան (հոկտեմբերի 21, 1988(1988-10-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկահայ սոցիալական ձեռներեց։ Հիմնադրել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որի նպատակն է Հայաստանում և Արցախում խթանել կրթական հավասար հնարավորությունները։ Հովհաննիսյանը ծնվել է Հայկական ԽՍՀ-ում՝ ամերիկահայ ընտանիքում՝ իր մանկությունն անցկացնելով Մոսկվայում և Երևանում։

Լարիսա Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1988(1988-10-21) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍրբ. Նորբերտի քոլեջ, Արիզոնայի պետական համալսարան
Մասնագիտությունsocial entrepreneur և ակտիվիստ
Գործունեություն«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն
ԱշխատավայրԴասավանդիր, Հայաստան
ԱմուսինԿարին Հովհաննիսյան
ԵրեխաներԼեո Հովհաննիսյան
 Larisa Hovannisian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լարիսան ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Մայա Լեոնիդի Հուրունցի և իռլանդական ծագմամբ ամերիկացի Ջոն Պատրիկ Ռայանի ընտանիքում։ Երբ Լարիսան երեք ամսական էր, ընտանիքը տեղափոխվել է նախ Կալիֆորնիա, ապա՝ Ռուսաստան։ Մանկության մեծ մասը Լարիսան անցկացրել է Մոսկվայում և Երևանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Միացյալ Նահանգներ[1]։ Լարիսան արցախցի նշանավոր գրող Լեոնիդ Հուրունցի թոռնուհին է։ Ունի նաև կրտսեր քույր՝ Մարգարեթ Ռայանը։

Կրթություն խմբագրել

Լարիսա Հովհաննիսյանը ավարտել է Սուրբ Նորբերտի քոլեջի լիբերալ արվեստի բաժինը։ Հովհաննիսյան հատուկ կրթության մասնագետի մագիստրոսի աստիճան է ստացել Արիզոնայի պետական համալսարանում։

Կարիերա խմբագրել

2013 թվականին Հովհաննսիյանը հիմնադրել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող, ոչ-առևտրային կազմակերպություն է։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Teach For All («Կրթություն բոլորի համար») կրթական միջազգային ցանցի 36-րդ գործընկերն է, ցանց, որի նպատակն է աշխարհի յուրաքանչյուր երկրում ապահովել և ընդլայնել որակյալ կրթության հասանելիությունը և հնարավորությունները։ Հովհաննսիյանը նաև հանդիսանում «Կիզազի» միջազգային կրթական ցանցի խորհրդի անդամ։

«Դասավանդի՛ր, Հայաստան» խմբագրել

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է հավաքագրել, վերապատրաստել և երկամյա ժամկետրով Հայաստանի ու Արցախի մարզեր գործուղել նվիրյալ առաջնորդների՝ հանուն բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման։ Ծրագրի ողջ ընթացքում այս անհատները, կամ ինչպես մենք ենք սիրում նրանց անվանել Ուսուցիչ-առաջնորդները, կիրառում են փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը՝ զարգացնելու այնպիսի Աշակերտ-առաջնորդների, ովքեր, իրենց հերթին, կդառնան հիմնադրամի առաքելության դեսպանները։ Հավաքագրելով հարյուրավոր Ուսուցիչ-առաջնորդների և կրթելով հազարավոր Աշակերտ-առաջնորդների՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը առարկայացնում է Հայաստանի և Արցախի ողջ ներուժը։ Ներկայումս հիմնադրամը հանդիսանում երկրի և ընդհանրապես տարածաշրջանի շահույթ չհետապնդող ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ աշխատելով առավել քան 30,000 աշակերտների հետ։

Մրցանակներ խմբագրել

2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչել է կրթության ոլորտում Լարիսա Հովհաննիսյանի կատարած անգնահատելի ներդրումը։

Երաժշտություն խմբագրել

2015 թվականին Լարիսան Գրեմմի մրցանակակիր, System of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ ձայնագրեց «Արի՛ իմ սոխակ» օրորոցայինը[2]։ Երգը դարձավ Հայոց Ցեղասպանության թեմայով նկարահանված «1915» հոգեբանական թրիլերի սաունդթրեքը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. https://www.youtube.com/watch?v=G5wRXic71Ss
  3. Լարիսա Ռայանը՝ Սերժ Թանկյանի հետ երգելու և բանիմաց սերունդ կրթելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել