Լատվիայի բռնակցումը ԽՍՀՄ-ին

Լատվիայի բռնակցումը ԽՍՀՄ-ին (լատիշ․՝ Latvijas okupācija 1940. gadā, Լատվիայում և շատ այլ երկրներում այս իրադարձությունները և Լատվիայի ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու հետագա շրջանը անվանում են Լատվիայի խորհրդային օկուպացիա, նաև՝ Լատվիայի միացումը ԽՍՀՄ-ին)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]) ընթացել է առանձին ժամանակահատվածներով, փուլերով։ Նախ, ԽՍՀՄ-ի և Լատվիայի միջև փոխօգնության պայմանագրի ստորագրումից հետո (նման պայմանագրեր միաժամանակ պարտադրվեցին Լիտվայի և Էստոնիայի վրա), Լատվիայում կազմավորվեցին ԽՍՀՄ ռազմաբազաներ։ Մի քանի ամիս անց՝ 1940 թվականի հունիսի 16-ի ԽՍՀՄ վերջնագրից հետո, Լատվիան գրավվեց Կարմիր բանակի կողմից և միացվեց ԽՍՀՄ-ին։ 1940 թվականի հունիսի 20-ին Լատվիայում ստեղծվեց նոր կառավարություն՝ միկրոկենսաբան Ավգուստ Կիրխենշտեյնի գլխավորությամբ։ Պետության ներկայիս ղեկավար Կարլիս Ուլմանիսը, ով նախկինում իր լիազորությունները փոխանցել էր Մեծ Բրիտանիայում արտակարգ դեսպանին, գտնվում էր տնային կալանքի տակ[15]։

Ժամանակագրություն և 1940 թվականի գործողություններԽմբագրել

 
Հետխորհրդային ցույց Ռիգայում, 1940 թվական

Հունիսի 4-ին զորավարժությունների անվան տակ Լենինգրադի, Կալինինի և Բելառուսի Հատուկ ռազմական շրջանների զորքերը տագնապի հրաման ստացան և սկսեցին առաջ շարժվել դեպի Բալթյան երկրների սահմաններ[16]։

1940 թվականի հունիսի 16-ին ժամը 02:30-ին ՆԳԺԿ-ի սպաների ջոկատը հատել է խորհրդային-լատվիական սահմանը, ջախջախել, այրել լատվիական Մասլենկայի սահմանապահ ջոկատը և գերիներ վերցնելով՝ վերադարձել խորհրդային տարածք։ Տարբեր արդյունքներով նմանատիպ հարձակումներ են իրականացվել Լատվիայի սահմանի այլ հատվածներում[17]։ Արդյունքում զոհվել է 3 լատվիացի սահմանապահ և 2 խաղաղ բնակիչ։ Խորհդայինների կողմից գերևարվել են 9 զինվոր և 28 խաղաղ բնակիչներ։

Հունիսի 16-ին ավարտվել է զորքերի կենտրոնացումը Լատվիայի և Էստոնիայի սահմանների մոտ։ Ժամը 14:00-ին արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վյաչեսլավ Մոլոտովը վերջնագրեր է ներկայացրել այդ երկրներին՝ պահանջելով նոր հետխորհրդային կառավարություններ ձևավորել և լրացուցիչ կոնտինգենտներ տեղակայել այդ երկրներում։ Մտածելու համար Լատվիային տրվել է 9 ժամ, իսկ Էստոնիային՝ 10 (համապատասխանաբար մինչև ժամը 23։00 և 24։00)[18]։

Քանի որ Լատվիայի վարչապետ Կարլիս Ուլմանիսը չի լքել երկիրը, նա ի թիվս այլոց ենթարկվել է բռնաճնշումների։ Երկիր զորքերի մուտքից հետո նոր կառավարությունը կազմակերպեց խորհրդարանական ընտրություններ, որոնք միաձայն քվեարկեցին Լատվիայի՝ ԽՍՀՄ-ի կազմ մտնելու օգտին[19]։

Ներխուժման ուժերԽմբագրել

1940 թվականինԽմբագրել

Ընդհանուր առմամբ, օպերացիայի համար, բացի ՆԳԺԿ-ի ուժերից, հատկացվել է 3 բանակ, 7 հրաձգային և 2 հեծյալ կորպուս, 20 հրաձգային, 2 մոտոհրաձգային, 4 հեծելազորային դիվիզիա, 9 տանկային և 1 դեսանտային բրիգադ։

Խորհրդային զորքերի մուտքի ժամանակից գնահատականԽմբագրել

 
Ռազմական շքերթ Ռիգայում 1940 թվականի նոյեմբերի 7-ին

Ռուս քաղաքագետ Նիկիտա Բուրանովը՝ Ռուսաստանի ռազմապատմական ընկերության բաժիններից մեկի փորձագետը, 1940 թվականին զորքերի մուտքը, որով Լատվիան միացավ ԽՍՀՄ-ին, չի համարում «օկուպացիա», քանի որ տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ։ Նա Բալթյան երկրները ԽՍՀՄ-ի կազմ մտցնելու անհրաժեշտությունը պատճառաբանում է նրանով, որ այն նախկինում պատկանել է Ռուսական կայսրությանը, իսկ Գերմանիան և Մեծ Բրիտանիան «պոկել» են այն Խորհրդային Միությունից և պաշտպանել են երկրի անկախությունը, իսկ 1940 թվականի հունիսին նրանք պատերազմի մեջ են եղել։ Նա նաև բացատրում է, որ քանի որ 1940 թվականի հունիսին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև պատերազմն անխուսափելի էր, սահմանի հետ մղումը դանդաղեցրեց գերմանացիների առաջխաղացումը և այդպիսով Լենինգրադը ապահով դարձավ[20]։

Պատմական գիտությունների դոկտոր Եկատերինա Մախոտինան կարծում է, որ ԽՍՀՄ-ը, ինչպես Նացիստական Գերմանիան, ապավինում էր ուժերին փոքր ժողովուրդների ճակատագիրը որոշելիս։ 1939 թվականին ռազմական ներթափանցումից հետո խորհրդային կառավարությունը միայն աստիճանաբար ներթափանցեց հանրապետությունների քաղաքական ոլորտ, սակայն Դանիայի, Նորվեգիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի գրավումից հետո իրավիճակը Եվրոպայում արմատապես փոխվեց, և Կրեմլը սկսեց վճռական գործողությունները այս երկրներին ԽՍՀՄ կազմում ընդգրկելու ուղղությամբ։ Մինչև 1940 թվականի հունիսի 16-ը զորքերը կենտրոնացան հանրապետությունների սահմանների մոտ, որից հետո սկսվեց Բալթյան երկրների անեքսիայի և օկուպացման գործընթացը։ Մեծ Բրիտանիան այդ պահին զբաղված էր սեփական գոյատևմամբ և միջամտության հնարավորություն չուներ, մինչդեռ ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ի կողմից Բալթյան երկրների գրավումը համարում էր ավելի փոքր չարիք, քան եթե դա աներ Հիտլերը[21]։

ՀիշողատակումԽմբագրել

Ամեն տարի հունիսի 17-ին Լատվիայում նշվում է Լատվիայի Հանրապետության օկուպացման օր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The World Book Encyclopedia 0-7166-0103-6
  2. «Soviet occupation of the Baltic States» at Encyclopædia Britannica
  3. The History of the Baltic States by Kevin O’Connor 0-313-32355-0
  4. «The Soviet occupation and incorporation of Latvia» at Encyclopædia Britannica
  5. Советская оккупация и аннексия Латвии в 1939—1940 годах. 14.09.2004. Министерство иностранных дел Латвии
  6. «U.S.-Baltic Relations: Celebrating 85 Years of Friendship» at state.gov
  7. Dehousse Renaud (1993)։ «The International Practice of the European Communities: Current Survey»։ European Journal of International Law 4 (1): 141։ Վերցված է 2011-01-28 
  8. European Parliament (January 13, 1983)։ «Resolution on the situation in Estonia, Latvia, Lithuania»։ Official Journal of the European Communities։ C 42/78 
  9. CASE OF KONONOV v. LATVIA Европейский суд по правам человека. May 17, 2010. Retrieved June 15, 2013.
  10. Рислакки, Юкка Манипуляции фактами: латвийский вариант: четырнадцать острых вопросов и прямых ответов = Tapaus Latvia. Pieni kansakunta disinformaatiokampanjan kohteena / перевод с финского языка Геннадия Муравина. — Jumava, 2011. — ISBN 97-899-8438-907-3
  11. Ziemele, Ineta State Continuity, Succession and Responsibility: Reparations to the Baltic States and their Peoples?(անգլ.) // Baltic Yearbook of International Law : journal. — Martinus Nijhoff, 2003. — Т. 3. — С. 165—190. — doi:10.1163/221158903x00072
  12. Parrott, Bruce Reversing Soviet Military Occupation // State building and military power in Russia and the new states of Eurasia. — 1995. — С. 112—115. — ISBN 1-56324-360-1
  13. Van Elsuwege, Peter Russian-speaking minorities in Estonian and Latvia: Problems of integration at the threshold of the European Union. — Flensburg Germany: European Centre for Minority Issues, 2004. — С. 2.. — «The forcible incorporation of the Baltic states into the Soviet Union in 1940, on the basis of secret protocols to the Molotov-Ribbentrop Pact, is considered to be null and void. Even though the Soviet Union occupied these countries for a period of fifty years, Estonia, Latvia and Lithuania continued to exist as subjects of international law.». «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2019-05-30 
  14. Первая советская оккупация, 1940 Archived 2021-03-15 at the Wayback Machine.. Валтерс Ноллендорфс. Музей оккупации Латвии
  15. «Карлис Улманис»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2009-06-13 
  16. Сергей Замятин. Огненный шторм(չաշխատող հղում)
  17. «Ультиматум и ввод войск: как СССР присоединил Прибалтику»։ Газета.Ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին։ Վերցված է 2021-05-25 
  18. Запись беседы наркома иностранных дел СССР В. М. Молотова с посланником Латвии в СССР Ф. Коциньшем, 16.06.1940. // Полпреды сообщают… — М., Международные отношения, 1990 — стр. 384—387
  19. Судоплатов, П. А. Разные дни тайной войны и дипломатии, 1941 год. — Olma Media Group, 2001. — С. 114. — 381 с. — (Досье). — ISBN 5224026296
  20. «Историк объяснил, почему вхождение Прибалтики в состав СССР нельзя назвать оккупацией»։ ТАСС։ Վերցված է 2021-05-25 
  21. Дарья Брянцева; Марина Борисова (2020-06-17)։ «Немецкий историк о вводе советских войск на территории стран Балтии»։ Deutsche Welle (ռուսերեն)։ Վերցված է 2021-05-25 

ԳրականությունԽմբագրել