Լատվէներգո
Լատվէներգո (լատիշ․՝ Latvenergo), Լատվիայի պետական էներգետիկ ընկերություն, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգետիայի մոտ 70 տոկոսը[3]։ Այն հանդիսանում է ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ հանրապետության բնակիչների էլեկտրաէներգիայի մատակարարը։
Լատվէներգո | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, իրավաբանական անձ և պետական ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1958 և հոկտեմբերի 8, 1991 |
Վայր | Ռիգա, Լատվիա[1] |
Երկիր | Լատվիա[1] |
Արդյունաբերություն | electric power production?, electricity retailing?, renting and operating of own or leased real estate?, technical testing and analysis?, Computer facilities management activities?, Renting and leasing of motor vehicles?, հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և other manufacturing n.e.c.? |
Ընդհանուր ակտիվներ | ▲3,47 մլրդ € (2023)[2] |
Հասույթ | ▲1,4 մլրդ € (2023)[2] |
Աշխատողների թիվ | ▼1388 մարդ (2023)[2] |
Դուստր ընկերություններ | Sadales tīkls?, Elektrum Eesti?, Elektrum Lietuva?, Enerģijas publiskais tirgotājs?, SP enerģija?, Ķeguma SES?, Elejas SES?, Skultes SES?, Bauskas SES?, Krāslavas SES?, Rūjienas SES?, Liepajas energija? և Latvijas vēja parki? |
Սեփականատեր | Ministry of Economics? |
Կայք | latvenergo.lv(լատիշերեն)(անգլ.) |
Պատմություն և գործունեություն
խմբագրելՀիմնադրվել է 1958 թվականին Լատվիայի ԽՍՀ-ում։
Լատվէներգոյի կառուցվածքը ներառում է`
- Չորս հիդրոէլեկտրակայաններ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 1,537.4 ՄՎտ[4]։
- Այվիեկստի հէկ,
- Կեգումի հէկ,
- Պլյավինյան հէկ,
- Ռիգայի հէկ։
- երկու ՋԷԿ` 474 ՄՎտ ընդհանուր էլեկտրական հզորությամբ և 1,525 ՄՎտ ջերմային հզորությամբ։
- Ռիգայի ջէկ-1,
- Ռիգայի ջէկ-2։
- հողմաէլեկտրակայան Այնաժի քաղաքի մոտակայքում 1,2 ՄՎտ սահմանված հզորությամբ։
Լատվէներգո ընկերությունը հանդիսանում է էլեկտրաէներգիայի մատակարարման «Sadales tīkls» ձեռնարկության մայր ընկերությունը և «Latvijas elektriskie tīkli» գազատար համակարգի սեփականատերը, իսկ բաշխման համակարգը կառավարվում է Լատվէներգո ընկերության նախկին դուստր ձեռնարկություն «Augstsprieguma tīkls»-ի օգնությամբ։
Լատվէներգո ընկերությունը նաև «Liepājas enerasija» ընկերության համասեփականատերն է, որն ունի 12 ՄՎտ սահմանված հզորություն և 427 ՄՎտ ջերմային հզորություն։
1979-1987 թվականներին Լատվէներգո ընկերությունը մասնակցել է Դաուգավպիլսի հէկ-ի կառուցմանը։ Այս ծրագիրը ներկայումս դադարեցվել է. ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ Լատվէներգո ընկերությունը չի վերադառնա այս հէկ-ի կառուցման գաղափարին, քանի որ այս դեպքում վնասվում է Բելառուսի տարածքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://search.gleif.org/#/search/fulltextFilterId=LEIREC_FULLTEXT&simpleFilters%5Bentity.addresses.country%5D=LV — GLEIF.
- ↑ 2,0 2,1 2,2 https://info.ur.gov.lv/#/legal-entity/40003032949
- ↑ Latvenergo Արխիվացված 2016-04-04 Wayback Machine(ռուս.)
- ↑ «{title}» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(լատիշերեն)
- Latvenergo Group Consolidated Financial Statements 2010 Արխիվացված 2016-04-14 Wayback Machine(անգլ.)
- Latvenergo, AS(ռուս.)