Լատիշերեն Վիքիպեդիա

Լատիշերեն Վիքիպեդիա (լատիշ․՝ Latviešu Vikipēdija), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի Լատիշերեն տարբերակն է։

Վիքիպեդիայի Favicon Լատիշերեն Վիքիպեդիա
Latviešu Vikipēdija
Wikipedia-logo-v2-lv.png
URL՝lv.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԼատվիերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2003 թ, հունիսի 6
Հոդվածների թիվ՝103 731
Էջերի թիվ՝422 095
Խմբագրումների թիվ՝3 309 585
Գրանցված մասնակիցներ՝94 094
Ակտիվ մասնակիցներ՝294
Ադմինիստրատորներ՝13
Խորություն:73.9

ՊատմությունԽմբագրել

Լատիշերեն Վիքիպեդիան ստեղծվել է սերբերեն, կաննադա, վալոներեն և Քսոզա Վիքիպեդիաների հետ միասին[1]։ Ամենահին հոդվածը՝ «Psihologija»–ը, գրվել է 2003 թվականի հունիսի 6–ին, սակայն 2004 թվականի դեկտեմբերի 7-ին վերահղվել է «Psiholoģija» (Հոգեբանություն) հոդվածին[2]։ Գլխավոր էջը ստեղծվել է առաջին հոդվածից չորս ամիս հետո՝ 2003 թվականի հոկտեմբերի 6-ին[3]։ Լատիշերեն Վիքիպեդիան 2006 թվականից սկսել է կայուն աճել[4]։

2013 թվականի սեպտեմբերի 30-ին Վիզուալ Խմբագրիչը հասանելի է դարձել գրանցված մասնակիցներին, իսկ 2013 թվականի հոկտեմբերից՝ հասանելի է եղել բոլոր խմբագիրների համար[5]։

2016 թվականի հոկտեմբերի դրությամբ Լատիշերեն Վիքիպեդիան հոդվածների քանակով զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը[6]։

Անվանում և լոգոԽմբագրել

2004 թվականի սեպտեմբերին բեռնվել է Լատիշերեն Վիքիպեդիայի առաջին լոգոն, իսկ 2005 թվականի հունիսի 1-ին անվանումը «Wikipēdija»-ից փոխվել է «Vikipēdija»[7]։ Լատիշերեն մամուլում օգտագործվում են «Wikipedia» և «Vikipēdija» անվանումները, սակայն «Vikipēdija»–ն ավելի ընդունված է[8][9]։

ՎիճակագրությունԽմբագրել

Այսօր՝ 27 Հոկտեմբերի 2020-ին Վիքիպեդիայի Լատիշերեն բաժինը ունի 103 731 հոդված։ Գրանցված են 94 094 մասնակից, նրանցից 294 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 13 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 3 309 585-ը։

  • 2003-06-06 — 1 հոդված
  • 2004-12-28 — 500 հոդված
  • 2005-03-05 — 1,000 հոդված
  • 2005-10-15 — 2,500 հոդված
  • 2006-09-07 — 5,000 հոդված
  • 2007-07-19 — 10,000 հոդված
  • 2009-02-13 — 20,000 հոդված
  • 2010-09-19 — 30,000 հոդված
  • 2012-02-19 — 40,000 հոդված
  • 2013-08-17 — 50,000 հոդված
  • 2015-03-03 — 60,000 հոդված
  • 2016-06-19 — 70,000 հոդված
 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Zachte Erik։ «Creation history / Accomplishments»։ stats.wikimedia.org։ Վերցված է մայիսի 9, 2014 
  2. «Raksta "Psiholoģija" vēsture» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է մայիսի 9, 2014 
  3. «Raksta "Sākumlapa" vēsture» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է մայիսի 9, 2014 
  4. Zachte Erik։ «Wikipedia Statistics — Europe — Contributors»։ stats.wikimedia.org։ Վերցված է մայիսի 12, 2014 
  5. «VisualEditor»։ MediaWiki։ Wikimedia Foundation։ Վերցված է մայիսի 12, 2014 
  6. Վիքիպեդիաների ցանկ
  7. «Aizvien par "Wikipēdija" / "Vikipēdija"» (Latvian)։ Vikipēdija։ Վերցված է մայիսի 12, 2014 
  8. «Vikipēdijas krievu valodas versija pārtrauc darbu, protestējot pret interneta cenzēšanu» (Latvian)։ Kasnotiek.com։ հուլիսի 10, 2012։ Վերցված է մայիսի 13, 2014 
  9. «Pirmā persona, kas iegūst savu "Wikipedia" lapu vēl pirms piedzimšanas» (Latvian)։ DELFI.lv։ Վերցված է մայիսի 12, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել