Լաս Կուևաս, գյուղ Արգենտինայում, Մենդոսա մարզում։ Ծովի մակարդակից 3151 մետր բարձրության վրա։ Լաս Կուևասով անցնում է պանամերիկյան մայրուղին, այն բաժանված է 2 մասերի և կոչվում է ազգային երթուղի No 7։ Արևելքում մայրուղին կապում է գյուղը Մենդոսա քաղաքի հետ, (210 կմ) իսկ արևմուտքից, Չիլիի մայրաքաղաք Սանտիագո (160 կմ)։ Ամենակից հարևանությամբ շինությունը Ինկերի կամուրջն է (իսպ.՝ Puente del Inca), տեղակայված է Պանամերիկյան մայրուղիուց 15 կմ արևելք։

Գյուղ
Լաս Կուևաս
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Բնակչություն7 մարդ (2001)
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ0261
Փոստային ինդեքսM5557
Լաս Կուևաս (Արգենտինա)##
Լաս Կուևաս (Արգենտինա)

Կլիմա և բնակչություն խմբագրել

Կլիման հասարակածային մուսսոնային է։ Ամռանը շոգ է լինում՝ 25°С, ձմռանը՝ -20°С։ Ամենօրյա ջերմաստիճանի տատանումները շատ կարևոր է, որն արտահայտվում է իր ամսական միջին ջերմաստիճանով՝ հունվարին՝ 11 °C, հուլիսին՝ -2 °C։

 
Թունել

Լաս Կուևասի բնակչությունը քիչ է, 2001 թվականին այնտեղ ապրում էր ընդամենը 7 հոգի[1]։ Գյուղացիների ապրուստի միջոցը ռեստորանային բիզնեսն է և հուշանվերների վաճառքը զբոսաշրջիկներին, ովքեր գալիս են ուսումնասիրել մի լքված երկաթուղային թունել[2]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Գյուղի կողքին գտնվում է երկաթուղային Կումբրսկյան թունելի արևելյան պորտալը, որը հանդիսանում է 1984 թվականին փակված Տրանսադինսկյան երկաթուղու մի մասը։ Միուղի թունելը զբոսաշրջիկներին գրավում է այստեղով ճեմելու հնարավորությամբ։ Կից գտնվում է ելքը դեպի երթուղի, որը հայտնի է «Ազատարարների միջազգային թունել» անունով (Paso Internacional Los Libertadores)։ 1904 թվականին Լաս Կուևասից ոչ հեռու կանգնեցվել է Անդյան Քարիստոսը՝ Փրկիչ Քրիստոսի քանդակը (Cristo Redentor de los Andes)։ Հենց գյուղից բացվում է Ակոնկագուայի բարձունքի հետաքրքիր տեսարանը, որը գտնվում է գյուղից 25 կմ հյուսիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Censo 2010 - INDEC». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  2. Las Cuevas//MendozaTravel.com