Լաուրա Սպելման Ռոքֆելլեր
Լաուրա Սելեստիա «Սետտի» Սպելման Ռոքֆելլեր (սեպտեմբերի 9, 1839[1], Wadsworth, Medina County, Օհայո, ԱՄՆ - մարտի 12, 1915[1], Կիկվիտ, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի աբոլիցիոնիզստ, բարեգործ, ուսուցչուգի և Ռոքֆելլերների ընտանիքի հայտնի անդամ։
Լաուրա Սպելման Ռոքֆելլեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1839[1] |
Ծննդավայր | Wadsworth, Medina County, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 12, 1915[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Կիկվիտ, Մաունտ Փլեզանտ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Լեյք Վյու գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բարեգործ և դպրոցի ուսուցիչ |
Ամուսին | Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր[2] |
Ծնողներ | հայր՝ Harvey Buel Spelman?[3], մայր՝ Lucy Spelman?[3] |
Երեխաներ | Էլիզաբեթ Ռոքֆելլեր Սթրոնգ, Ալթա Ռոքֆելլեր Փրենթիս, Էդիթ Ռոքֆելլեր Մըքքորմիք և Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր |
Kykuit Վիքիպահեստում |
Եղել է Standard Oil-ի համահիմնադիր Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի կինը։ Նրա անունն են ստացել Ատլանտայում Սփելման քոլեջը և Լորա Սփելման Ռոքֆելլերի հուշահամալիրը[4]։
Վաղ կյանք
խմբագրելԼաուրա Սելեստիա Սպելմանը ծնվել է Օհայո նահանգի Ուադսվորթ քաղաքում՝ Հարվի Բուել Սպելմանի (1811–1881) և Լյուսի Հենրիի (1818–1897) ընտանիքում ովքեր Մասաչուսեթսից Օհայո էին տեղափոխվել։ Հարվին աբոլիցիոնիստ էր, որը ակտիվ գործունեություն էր ծավալում Միաբանության եկեղեցում և քաղաքական ոլորտում։ Սպելմանն ունեցել է ավագ որդեգրված քույր՝ Լյուսի Մարիա «Լյութ» Սփելման (մոտ 1837-1920)։
Անձնական կյանք և կարիերա
խմբագրելՔլիվլենդում Լյութն ու Սպելմանը ծանոթացել են Ջոն Դեվիսոն Ռոքֆելերի հետ, երբ միասին հաշվապահական հաշվառման դասընթացներ էին հաճախում։ Ջոնը Ուիլյամ Էյվերի «Բիլլ» Ռոքֆելլերի (1810-1906) և Էլիզա Դևիսոնի (1813-1889) ավագ որդին էր[5]։
Ավելի ուշ վերադարձել է Նոր Անգլիա, որպեսզի անդամագրվեր Օրիդեի ինստիտուտին, դպրոցական ուսուցիչ դառնալու նպատակով։ Վերադառնալով Օհայո դասավանդելու, ամուսնացել է Ջոնի հետ 1864 թվականին։ Իր հարսանիքից հետո Սպելմանը շարունակել է ակտիվ աշխատել եկեղեցում (միացել է Ռոքֆելլերի միաբանությանը, Հյուսիսային բապտիստներին)։ Standard Oil ընտանեկան բիզնեսի զարգանալուն պես,սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործությանը և երեխաներին։
Ամուսինները ունեցել են 5 երեխա՝
- Դուստրը՝ էլիզաբեթը (1866-1906)
- Դուստրը՝ Ալիսան (1869-1870)
- Դուստրը՝ Ալտան (1871-1962)
- Դուստրը՝ Էդիտը (1872-1932)
- Միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր Ջունիորը (1874-1960), խոշոր բարերար[6]
Իրենց ողջ կյանքի ընթացքում Ռոկֆելլերների ընտանիքը շարունակել է իրենց եկամտի տասը տոկոսը նվիրաբերել բարեգործությանը, ներառյալ զգալի նվիրատվություններ Սպելման քոլեջին, որը հիմնադրվել է սևամորթ կանանց կրթելու համար[7]։ Լորա Սպելման Ռոքֆելլերը մահացել է 1915 թվականի մարտի 12-ին` 75 տարեկան հասակում սրտի կաթվածից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Kindred Britain
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ The Change Makers: From Carnegie to Gates, How the Great Entrepreneurs Transformed Ideas Into Industries. Macmillan. 2003 թ․ ապրիլի 11. էջ 248. ISBN 9780805069143. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via Google Books.
- ↑ Segall, Grant (2001 թ․ փետրվարի 8). John D. Rockefeller: Anointed with Oil. Oxford University Press. էջ 13. ISBN 9780195121476. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via Google Books.
- ↑ «J.D. ROCKFELLER JR. DEAD AT AGE OF 86; Philanthropist Who Made Career of Giving Millions Succumbs in Tucson J.D. ROCKEFELLER JR. DEAD AT AGE OF 86». timesmachine.nytimes.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Քլեյն, Մաուրի (2003 թ․ ապրիլի 11). The Change Makers: From Carnegie to Gates, How the Great Entrepreneurs Transformed Ideas Into Industries. Macmillan. էջ 248. ISBN 9780805069143. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via Google Books.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Սպելման Ռոքֆելլեր» հոդվածին։ |