Լաուրա Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լաուրա Գուրգենի Մուրադյան (հոկտեմբերի 3, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003)։
Լաուրա Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1940 (83 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1992) |
Կենսագրություն
խմբագրել1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969 թվականից՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1992 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 1995 թվականից, միաժամանակ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Հանդես» պարբերականի հիմնադիր-խմբագիր։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր և արդի գրականության խնդիրներին՝ «Վրթանես Փափազյանը գրականության պատմաբան և քննադատ» («Գրական դեմքեր» ժողովածուում, 1976), «Արփիար Արփիարյան. կյանքը և ստեղծագործությունը», 1991։ Կազմել է Րաֆֆու երկերի ժողովածուի 11-րդ (1991) և 12-րդ (1999) հատորները, «Հայ քննադատական մտքի պատմության մատենագիտությունը» (1987), համահեղինակ է «Հայ քննադատության պատմություն» (հ. 2, 1997), «Հայ վեպի պատմություն» (2006) գրքերի[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան