Լաուրա Գուրգենի Մամյան (մայիսի 22, 1963(1963-05-22), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, խմբավար։ Կլառնետահար, մանկավարժ Հրաչիկ Նազարյանի կինն է։

Լաուրա Մամյան
Ծնվել էմայիսի 22, 1963(1963-05-22) (60 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Լաուրա Մամյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 22-ին Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր, Լոռու մարզ)։ 1989 թվականին ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի վոկալի բաժինը, 2015 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ 2008 թվականին սկսել է դասավանդել Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցում (վոկալ բաժնի վարիչ)։

1984 թվականին Լաուրա Մամյանը դարձել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի մեներգչուհի, խմբավար։ Հայտնի է հայ ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարումներով. առավել տարածված են նրա «Քանի վուր ջանիմ» (Սայաթ-Նովա), «Յարը մարդուն յարա կուտա» (Հավասի), «Ով դու գուսան» (Գուսան Աշոտ), «Դարդս տվի հովերին» (երաժշտ.՝ Գևորգ Մանասյանի) և այլ երգերի ատարումներով։ Հեղինակ է «Իմ եղբայրը», «Գարնան օրեր», «Չեմ լռելու» և այլ երգերի (նաև տեքստի)։

Համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում։

Մրցանակներ խմբագրել

  • 1987 – Դասական երգեցողության ուսանողական հանրապետական մրցույթի 1-ին կարգի դիպլոմ
  • 2005 – ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սայաթ-Նովային նվիրված աշուղական արվեստի կովկասյան միջազգային փառատոնի դափնեկիր
  • 2008 – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։