Հրաչիկ Նազարյան

կլառնետահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչիկ Հարությունի Նազարյան (մարտի 27, 1952(1952-03-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կլառնետահար, մանկավարժ, պրոֆեսոր (2012), Փարիզի գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (2016)։ Երգչուհի, խմբավար Լաուրա Մամյանի ամուսինը։

Հրաչիկ Նազարյան
Ծնվել էմարտի 27, 1952(1952-03-27) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկլառնետահար
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Հրաչիկ Նազարյանը ծնվել է 1952 թվականի մարտի 27-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարան, 1979 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիա։

1972-1979 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կլառնետահար, 1979 թվականին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի առաջին դուդուկահար, 1980-1982 թվականներին՝ «Տկզար» անսամբլի դուդուկահար և դիրիժոր, 1982-1985 թվականներին՝ Գեղագիտական կենտրոնի դիրիժոր, 1983 թվականից՝ Հայաստանի ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլի դուդուկահար (1991-2011 թվականներին՝ տնօրեն)։ 1980 թվականին սկսել է դասավանդել ԵՊՄՀ (պրոֆեսոր՝ 2012 թվականից)։

Հեղինակել է «Դուդուկի ձեռնարկ», «Մենանվագներ դուդուկի համար», «Երկեր դուդուկի ու դաշնամուրի համար» (բոլորը՝ 2008), «Ստեղծագործություններ կլառնետի և դաշնամուրի համար» (2013), «Գամմաներ կլառնետի համար», «Էտյուդներ կլառնետի համար», «Կոմիտաս. երկեր կլառնետի և դաշնամուրի համար» (բոլորը՝ 2012) ձեռնարկները։

Մրցանակներ խմբագրել

  • 1967 – Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ և ոսկե մեդալ (Սիմֆերոպոլ),
  • 2008 – Սևծովյան երկրների միության միջազգային մրցույթի դափնեկիր (Քոբուլեթի),
  • 2012 – ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ,
  • 2001 – Բաբելոնյան մրցույթ-փառատոնի դափնեկիր (Բաղդադ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։