Լանդրաս

Լանդրաս (<դան. Landrace, land-երկիր, գյուղական վայր և race-ցեղ), բեկոնային խոզերի ցեղ։ Ստացվել է 20-րդ դարի սկզբին Դանիայում՝ տեղական բարելավված կախականջ խոզերի և անգլիական ցեղերի (հիմնականում՝ սպիտակ խոշոր) տրամախաչումից և խառնածիններն «ինքն իր մեջ» բուծելու եղանակով։ Խոզերն ունեն երկարացած իրան, ուղիղ մեջք, լավ զարգացած և հոծ ազդրամաս, սպիտակ բարակ կաշի՝ հավասարապես ծածկված կարճ ու փափուկ մազով։ Վարազների կենդանի զանգվածը 200-300 է, մերուններինը՝ 200-220 կգ։ Պտղատվությունը (մեկ ծնից)՝ 10-12 խոճկոր։ 6 ամսական բտված խոճկորների կենդանի զանգվածն մոտ 100 կգ է, 1 կգ աճի կերածախսը՝ 3,9-4 կ. մ.։ Բեկոնը բարձր որակի է։ Հայաստանում բուծվում է փոքր քանակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։