Խառնածին, երկու և ավելի ցեղերի տրամախաչումից ստացված կենդանի։ Առաջին սերնդի խառնածինների մոտ տնտեսապես օգտակար որոշ ցուցանիշներում կաթնատվություն, մսատվություն (քաշաճ), ձվատվություն, բրդատվություն և այլն հաճախ արտահայտվում է հետերոզիսի երևույթը, որն օգտագործում են արդյունաբերական տրամախաչման ժամանակ բարձր մթերատու կենդանիներ ստանալու համար։ Ժառանգականության բարդ, անհամասեռ գենետիկական կառուցվածքի շնորհիվ խառնածիններն ընտրության համար հարմար նյութ են նոր ցեղերի ստացման ժամանակ։ Ի տարբերություն հիբրիդների՝ խառնածինները հեշտ են զուգավորվում միմյանց հետ և տալիս են պտղատու սերունդ։

Պոմչի ցեղատեսակի շնաձագ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խառնածին» հոդվածին։