Լանգտոկ Գյաստո

Տիբեթի 9-րդ Դալայ լաման

Լանգտոկ Գյաստո (դեկտեմբերի 1, 1805(1805-12-01) կամ 1805, Kham, Tibet - մարտի 26, 1815(1815-03-26)[1], Լհասա, Չինաստան և Պոտալա, Լհասա, Չինաստան), եղել է Տիբեթի 9-րդ Դալայ լաման։ Նա միակ Դալայ լաման էր, ով մահացել էր մանուկ հասակում, և առաջինը, ով մահացել էր մինչև 22 տարեկան դառնալը ։

Լանգտոկ Գյաստո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1805(1805-12-01) կամ 1805
ԾննդավայրKham, Tibet
Մահացել էմարտի 26, 1815(1815-03-26)[1]
Մահվան վայրԼհասա, Չինաստան կամ Պոտալա, Լհասա, Չինաստան
ԿրոնՏիբեթական բուդդայականություն և Ռիմե շարժում
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Tendzin Chokyong?[2], մայր՝ Dondrub Dolma?[2]
Զբաղեցրած պաշտոններդալայ լամա
 Lungtok Gyatso, 9th Dalai Lama Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Լանգտոկ Գյաստոն ծնվել է 1805 թվականի դեկտեմբերի 1-ին Դան Չոկոր (Դենչոկոր) եկեղեցու մոտ[3]։ Շատ աղբյուրներ մեզ տեղեկացնում են, որ նա եղել է որբ, սակայն կա տեսակետ, որ նրա ծնողները` Տենձին Չոկյոնգը և Դոնդրուբ Դոլման մինչև նրա կյանքի վերջին օրը եղել են նրա հետ[3]։ Նա ութերորդ Դալայ լամայի սիրելի ուղեկիցն էր։

Կյանքը`որպես Դալայ լամա խմբագրել

 
Նկարում 9-րդ Դալայի լամայի հուղարկավորության արարողությունն է

1810 թ.-ին Լանգտոկ Գյաստոյի արձանը կանգնեցվել է Պոտալա պալատում։

Անգլիացի հետազոտող Թոմաս Մենինգը, որը Լհասա է ժամանել 1812 թվականին, նկարագրել է իր հանդիպումը իններորդ Դալայ լամայի հետ, որն այդ ժամանակ յոթ տարեկան էր։ "Լամայի գեղեցիկ և հետաքրքիր դեմքը լիովին գրավել է իմ ուշադրությանը", - գրել է Մենինգը։ - Նա լավ դաստիարակված էր, պարզ, անկաշկանդ վարքագիծ ուներ։ Նրա դեմքը, ինչպես ինձ թվաց, հուզիչ գեղեցիկ էր։ Նա լավ բնավորություն ուներ։ Լամայի հետ այս զրույցը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Ես գրեթե լաց էի լինում'"[4][5]:

Մահ խմբագրել

Իննամյա Դալայ լաման Մոնլամի ամենամյա աղոթքի տոնի[3] ժամանակ ծանր հիվանդանում է և մահանում է Տիբեթում 1815 [6]թվականի մարտի 6-ին։ Ողջ ժողովուրդն ընկղմվել է վշտի մեջ, որը շարունակվել է ութ տարի մինչև նոր ռեինկառնացիայի ճանաչումը[7]։ Նրա մարմինը ամփոփված է Պոտալա պալատի ոսկյա դագաղում, որը կոչվում է Սերդունգ Սասում Նգոնգա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Barraux R. Histoire des dalaï-lamas (ֆր.)Éditions Albin Michel, 1993.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Chhosphel, Samten (2011 թ․ փետրվար). «The Ninth Dalai Lama, Lungtok Gyatso». The Treasury of Lives. treasuryoflives.com. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  4. Brown, 2010, էջ 28
  5. Brown, 2010, էջ 29
  6. Morris, Irwin, էջ 86
  7. Rinpoche, 1982, էջ 49

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանգտոկ Գյաստո» հոդվածին։