Լայմդոտա Ստրաույումա (լատիշ․՝ Laimdota Straujuma, փետրվարի 24, 1951(1951-02-24)[1], Mežvidi Parish, Լատվիա), լատվիացի քաղաքական գործիչ, տնտեսագետ։ Լատվիայի վարչապետը 2014 թվականի հունվարի 22-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։

Լայմդոտա Ստրաույումա
 
Կուսակցություն՝ Unity? և Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Լատվիայի համալսարան և Լատվիայի գիտությունների ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և մաթեմատիկոս
Ծննդյան օր փետրվարի 24, 1951(1951-02-24)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Mežvidi Parish, Լատվիա
Քաղաքացիություն  Լատվիա
 
Պարգևներ
Ճանաչման Խաչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականի փետրվարի 24-ին, ուսուցիչ Վիկտոր Լուստիկի և Ստանիսլավայի ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Տիլժասի միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ֆակուլտետում, մասնագիտությամբ մաթեմատիկոս է։ 1987 թվականին ավարտել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ գյուղատնտեսության տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 1992 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Լատվիական ձեռնարկությունների ռեսուրսների օգտագործման գնահատում» թեմայով։

  • 1993 թվականի սեպտեմբերից մինչև 1997 թվականի հուլիս՝ «Լատվիայի գյուղատնտեսական խորհրդատվական և աջակցության կրթական կենտրոն»-ի տնօրենի տեղակալ։ 1997 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի հունվարը աշխատել է որպես այդ կենտրոնի տնօրեն։
  • 1999 թվականի նոյեմբերից մինչև 2000 թվականի հոկտեմբեր՝ պետքարտուղարի տեղակալ Լատվիայի գյուղատնտեսության նախարարությունում։ 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի դեկտեմբեր՝ պետքարտուղար։
  • 2002 թվականի հուլիսից մինչև 2007 թվականը եղել է Լատվիայի հիփոթեքային և հողային բանկի խորհրդի անդամ։
  • 2007 թվականի հունվարից 2010 թվականի դեկտեմբերը պետքարտուղար Լատվիայի գյուղատնտեսության նախարարությունում։
  • 2010 թվականի հունվարից մինչև 2011 թվականի հոկտեմբեր՝ պետքարտուղարի տեղակալ բնապահպանության և տարածաշրջանային զարգացման նախարարությունում։
  • 2011 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար՝ Վալդիս Դոմբրովսկիսի կառավարությունում։
  • 2014 թվականի հունվարի 6-ին Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հավանություն տվեց Լայմդոտ Ստրաույամայի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում և կոչ արեց նրան ձևավորել նոր կառավարություն։
  • 2014 թվականի հունվարի 22-ին Լատվիայի Սեյմը հաստատել է կառավարությունը Լայմդոտ Ստրաույամայի ղեկավարությամբ[2]։

2014 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Լայմդոտե Ստրաույումեին առաջարկել է կրկին գլխավորել կառավարությունը։ Նրա թեկնածությունը Սեյմի կողմից հաստատվել է 2014 թվականի նոյեմբերի 5-ին։

2015 թվականի նոյեմբերի 30-ին ընդունվել է 2016 թվականի պետական բյուջեն, որը խորհրդարանում կտրուկ քննադատության է արժանացել (մասնավորապես, տարեսկզբից պետական և մունիցիպալ մարմինների պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետի և նախարարների աշխատավարձերը 600-700 եվրոյով (մոտ 20-30 %-ով) ավելացնելու որոշումը)։ Վերջին սոցհարցումների համաձայն՝ Ստրաուսին կցանկանային վարչապետի պաշտոնում տեսնել բնակչության միայն 3 %-ը[3]։

2015 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր հրաժարական տալու իր մտադրության մասին[4]։ Նույն օրը կառավարությունը հրաժարական տվեց՝ շարունակելով պարտականությունները կատարել մինչև Սեյմի կողմից նոր կառավարության հաստատումը[5][6]։

2016 թվականի փետրվարի 18-ից Սեյմի պատգամավոր է «Միասնություն» կուսակցությունից։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Սեյմի կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ, բյուջեի և ֆինանսների հանձնաժողովի անդամ։ Իռլանդիայի խորհրդարանի հետ համագործակցության պատգամավորական խմբի անդամ։

Բացի լատիշերենից, տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • 1997 թվականին ընտրվել է բրիտանական գյուղատնտեսության ինստիտուտի պատվավոր անդամ։
  • 2006 թվականին պարգևատրվել է գյուղատնտեսության նախարարության «նվիրատվության համար» մեդալով։
  • 2008 թվականին ստացել է Լատվիայի Հանրապետության ճանաչման Խաչ։

Անձնական կյանք խմբագրել

Ունի երկու որդի և մի քանի թոռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Сейм утвердил правительство Лаймдоты Страуюмы». Delfi.lv. 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  3. Премьер-министр Латвии объявила об отставке правительства
  4. Премьер-министр Лаймдота Страуюма ушла в отставку
  5. Страуюма проведет последнее заседание возглавляемого ею правительства
  6. Кучинскис, перенимая пост премьер-министра: «С этого дня ты просто Страуюма»