Լամելո Բոլ

ամերիկացի բասկետբոլիստ

Լամելո Լաֆրենս Բոլ (անգլ.՝ LaMelo LaFrance Ball, օգոստոսի 22, 2001(2001-08-22)[1], Չինո Հիլս, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոթ Հորնեթս» ակումբում։

Լամելո Բոլ
LaMelo Ball

Բոլը 2022 թվականի Բոլոր աստղերի հանդիպման ժամանակ
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ Հորնեթս
Դիրքը Խաղարկող
Համար № 2
Ի ծնե տրված անունը Լամելո Լաֆրենս Բոլ
LaMelo LaFrance Ball
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 22, 2001 (22 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 82 կգ
Դպրոց Չինո Հիլզի ավագ դպրոց
(Չինո Հիլզ, Կալիֆորնիա)
Միացյալ Նահանգների օլիմպիական ուսումնական կենտրոն
(Ջենևա, Օհայո)
Դրաֆթի տարի 2020 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Կարիերայի պատմություն
Լիտվա Պրենայ (2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Բոլերս (2018)
Ավստրալիա Իլավարա Հոքս (2019–2020)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ Հորնեթս (2020-այժմ)
Մրցանակներ
  • NBA աստղ (2022)
  • NBA տարվա նորեկ (2021)
  • NBA All-Rookie առաջին (2021)
  • NBL տարվա նորեկ (2020)
  • JBA չեմպիոն (2018)
  • JBA աստղ (2018)

Դպրոցական կարիերան սկսել է Չինո Հիլսի ավագ դպրոցում, որտեղ ավագ եղբայրների՝ Լոնզոյի և Լիանջելոյի հետ կարողացել է հաղթել նահանգային առաջնությունը և արժանանալ համազգային ճանաչման։ Մարզչական կազմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Բոլը հեռանում է դպրոցական կարիերայից և մարզական պայմանագիր կնքում լիտվական «Պրենայ» ակումբի հետ։ 2018 թվականին սկսել է ելույթներ ունենալ հոր՝ Լավար Բոլի կողմից հիմնադրված Բասկետբոլի կրտսեր ասոցիացիայում (JBA), որից հետո վերսկսել է դպրոցական մարզական կարիերան, այս անգամ հանդես գալով Միացյալ Նահանգների օլիմպիական ուսումնական կենտրոնում։

Ընդունելիության հետ կապված մտահոգությունների ֆոնին, Բոլը որոշում է ամբողջովին հրաժարվել համալսարանային կարիերայից և մարզական պայմանագիր կնքել ավստրալիական Բասկետբոլի ազգային լիգայի (NBL) «Իլավարա Հոքսի» հետ։ 2019 թվականի ճանաչվել է NBL-ի տարվա նորեկ։

Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 3-րդ համարի ներքո՝ «Շառլոթ Հորնեթսի» կողմից։

Դպրոցական ելույթներից ի վեր, Բոլը և նրա եղբայրները Միացյալ Նահանգներում արժանացել են համազգային ուշադրության։ Նրանց հայր Լավար Բոլը նույնպես մեդիա անձնավորություն է։ Հորը պատկանող «Big Baller Brand» ընկերությունում Բոլն ունի իր այցեքարտային մարզակոշիկը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.sportskeeda.com/basketball/lamelo-ball-net-worth
  2. 2,0 2,1 https://www.nba.com/player/1630163/lamelo-ball/rotowire
  3. «Launching!». BigBallerBrand.com. 2016 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  4. Gould, Andrew (2017 թ․ օգոստոսի 31). «Big Baller Brand Unveils MB1 Signature Sneakers for LaMelo Ball». Bleacher Report. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամելո Բոլ» հոդվածին։